close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2020
+16°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2020
USD1483.82
GBP1595.63
EUR1530.41
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դա ամերիկացիների ներքին գործն է. Կրեմլը՝ Բոլթոնի հրաժարականի մասին

Աշխարհ

11 Սեպտեմբերի 2019, 10:45
 Դա ամերիկացիների ներքին գործն է. Կրեմլը՝ Բոլթոնի հրաժարականի մասին

Կրեմլի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ աշխատանքից հեռանալն այդ երկրի ներքին գործն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։

«Դա ամերիկացիների ներքին գործն է»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին՝ արդյո՞ք Կրեմլում Բոլթոնի՝ աշխատանքից ազատվելը կապում են ԱՄՆ-ում նոր հետախուզական սկանդալի հետ։

Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ վարչական ապարատի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի գործողությունների շրջանակում 2017թ. ՌԴ-ից դուրս էին բերել ռուսական իշխանություններին մոտ կանգնած՝ իրենց տեղեկություն հաղորդողին։ Դա կատարվել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում այդ ժամանակվա ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: «Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ»,- նշել էր նախագահն ու հավելել, որ նոր խորհրդականին կնշանակի հաջորդ շաբաթ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica