close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+4°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Apple-ի ամենամյա շնորհանդեսը մեկնարկել է

Աշխարհ

10 Սեպտեմբերի 2019, 22:04
 Apple-ի ամենամյա շնորհանդեսը մեկնարկել է

Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր արտադրական նորամուծությունների ամենամյա շնորհանդեսը, ինչն ուղիղ եթերով հեռարձակվում է ընկերության պաշտոնական կայքում:

Apple Insider հարթակի տեղեկություններով՝ շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու է սմարթֆոնի երեք մոդել: Դրանք են՝ 6.5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, iPhone 11 Pro Max-ը, 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրանով iPhone 11 Pro-ն և 6,1 դյույմ անկյունագծով LCD էկրանով ավելի մատչելի մեկ այլ սմարթֆոն:

Apple Insider-ը չի բացառում, որ Apple-ի երկրպագուները կտեսնեն MacBook-ի 16 դյույմ անկյունագծով նոր մոդելը, նոր տեսակի Apple Watch-ը, iPad Pro կատարելագործված պլանշետը և Apple - iOS 13 նոր օպերացիոն համակարգը: Հնարավոր է նաև, որ այս նորույթներն ընկերությունը որոշի ներկայացնել հոկտեմբերին:

Apple-ը հանրությանը մոդելները սեպտեմբերի կեսերին սկսել է ցուցադրել դեռ 2012 թվականից, երբ լույս տեսավ Phone 5-ը, որն առաջինն էր ստացել անկյունագծային էկրան  (4 դյույմ ի տարբերություն իր նախորդ 3,5 դյույմանոց մոդելների)

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica