Մխիթարյանը խոսել է «Ռոմա» տեղափոխվելու մասին
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս տվեց որպես իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ:
«Ուրախ եմ այստեղ լինելու համար: Մինչ գալս ինձ համար շատ դժվար ժամանակներ էին: Ուստի, հիմա նոր արկածներ եմ սկսում: Իհարկե, գիտեմ՝ ուր եմ եկել, գիտեմ՝ թիմն ինչի համար է խաղում, ինչ նպատակներ ունի ու կանեմ առավելագույնը, որ օգնեմ թիմին հասնել այդ նպատակներին: Այսօր առաջին անգամ եմ հանդիպել թիմակիցներիս, մարզչին: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Կարող եմ ասել, որ այս թիմը փայլուն ապագա ունի»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը։