close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ-ն ընդունում է նախորդ իշխանությունների այն օրինագծերը, որոնք իշխանափոխությունից հետո հետ էր ուղարկում

Քաղաքական

10 Սեպտեմբերի 2019, 17:42
 ԱԺ-ն ընդունում է նախորդ իշխանությունների այն օրինագծերը, որոնք իշխանափոխությունից հետո հետ էր ուղարկում

Ազգային ժողովն ընդունում է այն օրինագծերը, որոնք ժամանակին ինքն էր հետ ուղարկում, քանի որ այդ օրինագծերը խորհրդարան էին բերել նախկին իշխանությունները. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Խոսքը վերաբերում է այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ Աշխատանքային օրենսգրքում իրականացված փոփոխությանը, ըստ որի՝ օրենսգրքի 3.1 հոդվածը լրացվում է՝ կապված խտրականության արգելքի հետ, որը տառացիորեն դեռևս 2018 թ. հունվարին ներկայացվել էր ԱԺ, սակայն  իշխանափոխությունից հետո իշխանական պատգամավորներն այն հանեցին շրջանառությունից:

«Այս նախագիծը շատ կարևոր է: Սակայն պետք է նշեմ, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը շուրջ մեկ տարի այդ և նմանատիպ փոփոխությունների մասին բարձրաձայնել է: Մենք նաև ունենք հրապարակած վերլուծություն՝ աշխատանքի իրավունքի ոլորտում իրավական խնդիրներին վերաբերող, որում ոչ պակաս կարևոր խնդիրներ կան և առաջնային լուծման կարիք ունեն, սակայն կառավարությունը համապատասխան ընթացք չի տալիս հարցերի լուծմանը:

Այսօրվա փոփոխության օրինագիծը, նույն ձևակերպմամբ, 2018 թ. հունվարից  ներկայացվել էր ԱԺ քննարկմանը՝ ավելի մեծ նախագծի համատեքստում: Բայց անհասկանալի պատճառներով հետ էր ուղարկվել ԱԺ-ից և շրջանառությունից դուրս եկել: Թերևս պատճառն այնն է, որ նախկին կառավարության ներկայացրած նախագիծն էր: Հատկանշական է, որ հիմա այդ նախագծից կտոր-կտոր տարբեր հոդվածներ տարբեր պատգամավորներ, այդ թվում՝ իշխանական և ընդդիմադիր, վերցնում են և ԱԺ ներկայացնում՝ որպես սեփական նախաձեռնություն»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ 1-2 ամիս առաջ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը «ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող բացահայտված խնդիրներ և առաջարկվող լուծումներ» վերտառությամբ ամբողջական վերլուծություն է հրապարակել, քննարկման հրավիրել  շահագրգիռ լայն հանրությանը: «Այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է համակարգային և օր առաջ լուծումներ ստանան, ինչը, ցավոք, չենք նկատում գործող կառավարության օրակարգում, նրանց կողմից աշխատանքային իրավունքները կարծես անտեսված են, երկրորդ պլան են մղված»,- նշեց Թադևոս Ավետիսյանը:

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica