close
Եղանակը Երևանում
16 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոցապ նախարարության 3.8 մլրդ խնայողությունը ձեռքբերում չէ, ավելի մեծ խնայողություն էլ է եղել. տնտեսագետ

Տնտեսական

10 Սեպտեմբերի 2019, 15:48
 Սոցապ նախարարության 3.8 մլրդ խնայողությունը ձեռքբերում չէ, ավելի մեծ խնայողություն էլ է եղել. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն այսօր լրագրողների հետ զրույցում, մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներին զուգահեռ, անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե այս տարվա առաջին կիսամյակում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կենսաթոշակների եւ նպաստների գծով խնայել է 3.8 միլիարդ դրամ: Տնտեսագետը զարմացավ, որ այդ ցուցանիշը մեծ ձեռքբերում են համարում:

«Ուզում եմ հիշեցնել, որ 2014, 2015 թվականներին մենք ունեցել ենք ավելի մեծ խնայողություններ: Նպաստներին, կենսաթոշակներին հատկացված գումարը մոտավորապես 330 մլրդ դրամ է կազմում, իսկ 3.8 մլրդ դրամը կազմում է այդ գումարի մոտ 1 տոկոսը, և խոսում են բավականին մեծ ձեռքբերման, կոռուպցիայի կրճատման մասին: Այդ ոլորտում կոռուպցիայի կրճատումը պայմանավորված չէ նախարարարության լավ աշխատանքով: Դա պայմանավորված է ԱԱԾ-ի և ոստիկանության ակտիվ գործողությամբ: Այստեղ ներդրված չեն նոր համակարգեր, կամ չկան նոր բարեփոխումներ, որոնք թույլ կտան կրճատել կոռուպցիան: Այս տարվա ընթացքում պետք է ավարտել կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ աշխատանքային գրքույկները պետք է թվայնացվեին, բայց այդ ծրագիրն ամբողջությամբ ձախողվում է, և հիմա մոտ 200.000 գրքույկ չի թվայնացվել, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում այս համակարգում: Լուրջ խնդիրներ չեն կարողանում լուծել, բայց խոսում են խնայողությունների մասին»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Ըստ նրա՝ պետական համակարգում կարծես մրցավազք է սկսվել՝ ով ավելի լավ ցույց կտա իր աշխատանքը, և,  ցավոք, չկա ֆիլտր, որը կստուգի՝ կա՞, արդյոք, այդ աշխատանքը, թե՞ ոչ:

«Հիշեցնեմ՝  Moody’s-ի վարկանիշավորման դեպքում հայտարարվեց, որ սա կարևոր, աննախադեպ իրադարձություն է, Հայաստանն ունի Ba3 վարկանիշ: Սակայն մենք 2015 թ. ենք ունեցել Ba3 վարկանիշ, Ba2՝ ավելի լավ վարկանիշ ունեցել ենք 2006 թվականին: Չպետք է ընկնել ծայրահեղության մեջ, ամեն ինչ վարդագույն ներկայացնել»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Թումանյանական օր
16 Սեպտեմբերի 2019, 14:15 Թումանյանական օր
Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica