close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+8°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վատ մենեջմենթ, կոռուպցիոն ռիսկեր, ծրագրերի և մոտեցումների բացակայություն՝ նման վատ ցուցանիշ անկախացումից ի վեր չի եղել. Սուրեն Պարսյան

Տնտեսական

10 Սեպտեմբերի 2019, 14:00
 Վատ մենեջմենթ, կոռուպցիոն ռիսկեր, ծրագրերի և մոտեցումների բացակայություն՝ նման վատ ցուցանիշ անկախացումից ի վեր չի եղել. Սուրեն Պարսյան

Խոսում են, որ այս կիսամյակում 25 տոկոսով ավելացել է եկամուտների, հարկերի տուրքերի հավաքագրումը, սակայն, դրան զուգահեռ, մոռանում են նշել պետական բյուջեի մյուս մասը՝ ծախսայինը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին:

«Այս տարվա 6 ամիսների կտրվածքով ունենք կապիտալ ծախսերի 74 տոկոսի թերակատարում և 10 տոկոսի չափով ընթացիկ ծախսի թերակատարում: Նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել մեր անկախացման տարիներից ի վեր և պետք է փաստենք, որ սա մի քանի գործոններով է պայմանավորված՝ վատ մենեջմենթ, կոռուպցիոն ռիսկեր, ծրագրերի և մոտեցումների բացակայություն»,- նշեց նա:

Խոսելով այս տարվա առաջին յոթ ամիսների սոցիալ-տնտեսական թվերի մասին՝ Պարսյանը հայտնեց, որ այս տարի կա 6.8 տոկոս տնտեսական ակտիվություն, որը հիմնականում ապահովել են ծառայության, առևտրի, արդյունաբերության ոլորտները, սակայն կա անկում գյուղատնտեսության ոլորտում՝ շուրջ 7.5 տոկոս, և խնդիրներ կան նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում՝ կրճատվել է 5 տոկոսով:

«Արտահանման և ներմուծման մեջ կա չնչին աճ, որը հիմնականում պայմանավորված է մետաղների գների աճով, և այս դեպքում կարող ենք նշել, որ տնտեսությունը վերադառնում է նախկին տարիների՝ մետաղներից կախված տնտեսական կառուցակարգերին: Այս տարվա ընթացքում կա նաև  միջին անվանական աշխատավարձի 5.9 տոկոս աճ, ինչը բավական լավ ցուցանիշ է, եթե հաշվի չառնենք գնաճը: Մասնավորապես՝ այս տարվա 6 ամիսների կտրվածքով կա առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ՝ 5.5 տոկոսով աճել է հացամթերքի գինը, 74 տոկոսով՝ կարտոֆիլինը, հավի մսի, կաթի, ձվի գները և այլն: Մարդկանց եկամուտների մեծ մասը՝ 60-70 տոկոսը, գնում է առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը»,- ներկայացրեց տնտեսագետը:

Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝  նա նշեց, որ դրանք շինարարությանն ուղղված ծախսերն են՝ շենք, շինություն, ճանապարհներ, ջրամբարներ և այլն, իսկ կառավարությունը չի կարողացել այս տարվա ընթացքում նախատեսված, պետական բյուջեով հաստատված կապիտալ ծախսերն իրականացնել, ինչի արդյունքում մեր տնտեսությունը տուժում է ոչ միայն այս տարվա ընթացքում, քանի որ կկրճատվի մեր տնտեսական աճի տեմպը, այլ նաև հաջորդ տարիներին:

«Մենք այդ հիմքերը չենք դնում: Դրա հետևանքով ձախողվում է ամբողջ հարկաբյուջետային քաղաքականությունը: Մենք ունենք մի իրավիճակ, երբ պետությունը տնտեսությունից հարկերի, տուրքերի ձևով գումարներ է հավաքագրում, սակայն այդ գումարը չի ծախսում: Սա սխալ մոտեցում է: Այդ 65 մլրդ դրամը, որը պետք է ուղղվեր կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, ուղղվում է աշխատավարձերի բարձրացմանը՝ ուսուցիչների, զինծառայողների: Ողջունելի է աշխատավարձերի բարձրացումը, սակայն դա չպետք է տեղի ունենա ի հաշիվ կապիտալ ծախսերի»,- շեշտեց տնտեսագետը:

Սուրեն Պարսյանը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, ըստ որի՝ 56 մլրդ դրամով ավելացվում են ԱԱՀ դեբետների վերադարձման գումարները, որը ներկայացվեց որպես ձեռքբերում: «Խոսվում է 9000 տնտեսվարող սուբյեկտների մասին, սակայն նրանց 90 տոկոսը շատ չնչին դեբետագրված ԱԱՀ են ունեցել: Այս դեբետների վերադարձումից հիմնականում օգտվելու են հանքարդյունաբերողները: Նրանք մեծ քանակությամբ սարքավորումներ են բերել Հայաստան: Նրանց ապրանքը չի վաճառվում Հայաստանում, արտահանվում է, և արտահանելիս ԱԱՀ չեն վճարում: Այս գումարի մեծ մասը գնալու է հանքարդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսավորմանը: Հիմա հարց է առաջանում՝ դա ինչպե՞ս է նպաստելու տնտեսության զարգացմանը»,- նշեց տնտեսագետը:

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica