close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-ԵԱՏՄ հնգամյա ընթացքը, ցուցանիշները և զարգացումները. քաղաքագետի գնահատականները (տեսանյութ)

Հարցազրույց

10 Սեպտեմբերի 2019, 11:08
 Հայաստան-ԵԱՏՄ  հնգամյա ընթացքը, ցուցանիշները և զարգացումները. քաղաքագետի գնահատականները (տեսանյութ)

Շուրջ հինգ տարի է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ դա Հայաստանին հնարավորություն ընձեռեց մուտք գործելու Եվրասիական տնտեսական միության շուկաներ, Հայաստանի արտահանումն էականորեն աճեց, և սպասվող արդյունքների համեմատ՝ Հայաստանը մոտ 300-400 մլն դոլարի չափով շահեց արտահանման մեջ։

«Իսկ ՀՆԱ-ն աճում է մոտավորապես 1-1,5 տոկոսով ավելի արագ, քան կարող էր աճել, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին։ Այսինքն՝ ՀՆԱ-ի 6-7 տոկոսը Եվրասիական միության շնորհիվ է գոյացել։ Իսկ բացասական էֆեկտներից կարող եմ նշել այն, որ Հայաստանը կարող է կորուստներ ունենալ մյուս գործընկերների հետ հարաբերություններում, հատկապես՝ Վրաստանի և Առևտրի միջազգային կազմակերպության հետ, որովհետև Հայաստանը պետք է որոշ տարիֆներ բարձրացնի, իսկ այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ նրանց հետ բանակցություններում»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում նշեց Հրանտ Միքայելյանը։

Հայտնի է, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ավտոմեքենաների մաքսազերծման դրույքաչափերի բարձրացումը, որն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունվարի 1-ից։ Դա պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հանգամանքով։ Խոսելով այս թեմայի մասին՝ քաղաքագետը նշեց՝ ցանկացած օրենք ընդունելիս լինում են շահողներ և կորցնողներ։

«ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն այդ օրենքը պետք է ընդուներ։ Հայաստանը կարող է ՌԴ-ից ավտոմեքենաներ ներկրել ավելի էժան, այդ թվում՝ ՌԴ-ում արտադրված արևմտյան ավտոմեքենաները, և դա որոշակի այլընտրանք է, բայց, այդուամենայնիվ, սա սպառողների վրա կունենա բացասական ազդեցություն: Մյուս կողմից՝ բյուջեում մի քիչ ավելի շատ գումար կհավաքվի»,- ընդգծեց Հրանտ Միքայելյանը։

Հայաստանը պատրաստվում է Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 1-ին։ Քաղաքագետի խոսքով՝  գագաթնաժողովի վերաբերյալ հակասական տվյալներ կան, օրինակ՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների այցի վերաբերյալ:

«Ես այդ գագաթնաժողովն ավելի շատ որպես քաղաքական միջոցառում եմ ընկալում։ Հայաստանում անցկացվելու է լայնամասշտաբ գագաթնաժողով, և դա շատ կարևոր է մեր երկրի համար։ Հայաստանը դրա միջոցով նաև իզոլացված վիճակից ու բլոկադայից է դուրս գալիս։ Մեր երկիրն ընդունելու է տարբեր երկրների ղեկավարների։ Բայց չենք կարող ակնկալել, որ կարճ ժամանակահատվածում տնտեսության ոլորտում կլինեն նկատելի արդյունքներ։ Գուցե ինչ-որ որոշում ընդունվի, բայց այդպիսի գործնական հանդիպումներ հաճախ են լինում, իսկ տնտեսության ոլորտում արդյունքներն անմիջապես նկատելի չեն լինում», - նշեց Հրանտ Միքայելյանը։

Վերջերս արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ Հայաստանը կարողացել է ԵԱՏՄ-ում բավական լուրջ հաջողություններ գրանցել։ Հարցին՝ այս գնահատականը որքանո՞վ է օբյեկտիվ, քաղաքագետը պատասխանեց. «Պետք է դիտարկել, թե որ ոլորտում։ Տնտեսական ոլորտում, կարծում եմ, ԱԳՆ-ի գնահատականը ճիշտ է։ Իհարկե, եթե մենք համեմատենք այս ժամանակահատվածը 2000-ականների նույն ժամակահատվածի հետ, կտեսնենք՝ աճի տեմպերը բավական դանդաղ են, բայց նաև հաշվի առնենք, որ այն ժամանակ ճգնաժամային իրավիճակ էր, ու ճգնաժամ կար ոչ միայն ՀՀ-ում, այլև ՌԴ-ում, Թուրքիայում, Վրաստանում, իսկ Իրանում պատժամիջոցներ կային. քաղաքականությունը բավական սրված էր։ Իսկ այսօր այն դրական միտումները, որոնք կան տնտեսության մեջ, նաև այն բանի շնորհիվ է, որ Հայաստանը կարողացել է ինտեգրվել ԵԱՏՄ-ին և օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է ԵԱՏՄ-ն», - նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica