close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Օրենքով գողերին» ու քրեա­կան տարրերին պատժելու՝ վարչապետի որոշումը ուժգնացրել է լարվածությունը ՔԿՀ-ներում. նրանք կդիմեն ըմբոստության հերթական քայլին. «Ժամանակ»

Իրավունք

10 Սեպտեմբերի 2019, 09:19
 «Օրենքով գողերին» ու քրեա­կան տարրերին պատժելու՝ վարչապետի որոշումը ուժգնացրել է լարվածությունը ՔԿՀ-ներում. նրանք կդիմեն ըմբոստության հերթական քայլին. «Ժամանակ»

«ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեա­կան հեղինակությունները շարունակում են ըմբոստու­թյան առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառա­վարության օրենքի նախա­գիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրե­րի վերաբերյալ:

Ըստ ամե­նայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և «օրենքով գողերին» ու քրեա­կան տարրերին առհասա­րակ հեռացնել երկրից: ՔԿՀ մեր աղբյուրները փոխանցե­ցին, որ այս օրերին վարչա­պետի այդ մտադրությունը, որպես լուր, ակտիվ տարած­վում է ՔԿՀ-ներում, որը է՛լ ավելի է ուժգնացրել առկա լարվածությունը, և «օրեն­քով գողերն» ու քրեական հե­ղինակություններն առաջի­կայում պատրաստվում են հրապարակավ դիմել հարևան իսլամական երկրների դեսպանատներ ու պահան­ջել նրանց հոգևոր առաջ­նորդի ներկայությունը ՀՀ ՔԿՀ-ներում, որպեսզի դա­վանափոխ լինեն: Ճիշտ է, սա հերթական բողոքի ակցիա է լինելու, սակայն դրա առա­ջացրած աղմուկն ու հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica