close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2019
USD1476.69
GBP1617.03
EUR1528.46
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեորգի Գախարիան՝ Վրաստանի նոր վարչապետ

Տարածաշրջան

9 Սեպտեմբերի 2019, 15:42
 Գեորգի Գախարիան՝ Վրաստանի նոր վարչապետ

Վրաստանի խորհրդարանը 98 կողմ, 0 դեմ ձայներով իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով՝ Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիան. հաղորդում է aliq.ge կայքը:

Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Այնուհետև իշխող «Վրացական երազանք» կուսացությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Գեորգի Գախարիային:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica