close
Եղանակը Երևանում
4 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀ-ՀՀ անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյան (տեսանյութ)

Քաղաքական

8 Սեպտեմբերի 2019, 16:10
 ԱՀ-ՀՀ անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյան (տեսանյութ)

Բակո Սահակյանը սիրում է Ստեփանակերտը ու փորձելու է քաղաքին հաղորդել այն ներուժը, որը, իբրև մայրաքաղաք, կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև ամբողջ երկիրը: Այս մասին Արցախի նախագահն ասաց լրագրողներին՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց անմիջապես հետո:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան և կառավարման համակարգերի միջև ներդաշնակության անհրաժեշտության կա, Արցախի նախագահը պատասխանեց. «Այդ ներդաշնակությունը նույնպես մեր առօրյա առաջնահերթությունների շարքին է դասվում և մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ կատարել: Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն: Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»,-ասաց նա:

Բակո Սահակյանի կարծիքով տեղական ընտրություններին մասնակցող հայաստանյան դիտորդները կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքները Արցախում ավելի քան ընդգծված են։

«Այս ընտրությունների կազմակերպիչների հետ նախընտրական շրջանում մենք բազմաթիվ և բազմազան քննարկումներ ենք ունեցել և ես շատ ուրախ եմ, որ, ինչպես միշտ, այդ աշխատանքները կազմակերպվել են բարձր մակարդակով և համոզված եմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են իբրև դիտորդներ մասնակցելու այս ընտրություններին, նրանք կհամոզվեն, որ ժողովրդավարական արժեքները Արցախում ավելի քան ընդգծված, ավելի քան խորը արմատ գցած և մեր ժողովրդի համար արժեք ներկայացնող են», - նշեց ԼՂ նախագահը՝ շարունակելով․ - «Հետևաբար, ես կարծում եմ, որ նրանք, մասնակցելով այս ընտրություններին, կհամոզվեն, որ սա անշրջելի ընտրություն է մեր ժողովրդի համար և մենք այսօր, վաղը և ընդմիշտ առաջնորդվելու ենք այդ նշված վարույթներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամերիկա՜, Ամերիկա՜…
3 Օգոստոսի 2020, 22:35 Ամերիկա՜, Ամերիկա՜…
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica