close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
-1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԹ-ին քննադատում են Ամուլսարի ոսկու հանքի «հակասական ծրագրին» սատարելու համար

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2019, 17:24
 ՄԹ-ին քննադատում են Ամուլսարի ոսկու հանքի «հակասական ծրագրին»  սատարելու համար

Opendemocracy.net միջազգային լրատվական կայքի ավագ խմբագիրներից մեկը՝ Թոմաս Ռոուլին 2019թ․ սեպտեմբերի 2-ին հրապարակել է հոդված, որում նկարագրում է, թե ինչպես են Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության օտարերկրյա ներկայացուցիչները շարունակաբար սատարել Լիդիան կորպորացիային՝ ի վնաս Հայաստանի ժողովրդի շահերի։ Հոդվածագիրը ձեռք է բերել Արտաքին գործերի գերատեսչության արձանագրություններ, որոնք վկայում են Միացյալ Թագավորության դեսպանության աշխատակիցների, ներառյալ դեսպանների և Լիդիան ընկերության ներկայացուցիչների միջև բազմաթիվ հանդիպումների մասին։ Այս խնդիրը բարձրացվել է նաև Միացյալ Թագավարության խորհրդարանում, մասնավորապես՝ Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լլոյդ Ռասել Մոյլը հարցումներ է հղել Բրիտանիայի կառավարությանը՝ փորձելով պարզել, թե արդյո՞ք կառավարությունը երբևէ գնահատել է, թե ինչ արժանիքներ ունի հանքարդյունաբերական ծրագիրը Մեծ Բրիտանիայի շահերի տեսանկյունից՝ հաշվի առնելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի 2013թ․ հայտարարությունները, թե Ամուլսարի հանքի ծրագիը խոշորագույն բրիտանական ներդրումն է Հայաստանում, և արդյո՞ք Բրիտանիայի ժողովրդի գրպանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում է այդ վիճարկելի ծրագիրը։ Պետքարտուղար՝ Պահպանողական կուսակցության անդամ Քրիսթոֆեր Պինչերի պատասխանից պարզ է դառնում, որ Բրիտանիայի կառավարությունը պատասխանատվություն չի ստանձնում իր դեսպանների վարքագծի համար, ավելին, Բրիտանական բյուջեից ֆինանսավորվում են այն ֆինանսական հաստատությունները, որոնք Ամուլսարի ծրագրի առաջխաղացման մեջ մեծ դեր են ունեցել, մինչև 2017թ․-ը Միջազգային ֆինանսական կորպորացիան, և մինչ օրս ծրագիրը ֆինանսավորող Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)։ Մեր կողմից հավելենք, որ 2012-2014թթ․ Հայաստանում Մեծ Բրիտանիայի համաժամանակյա դեսպաններ են եղել ամուսիններ Ջոնաթան Էյվզը և Քեթրին Լիչը։ Նախկին դեսպան Էյվզն այժմ բարձր պաշտոն է վարում Ամուլսարի ծրագիրը ֆինանսավորող բանկում՝ ՎԶԵԲ-ում։

 

Արձագանքելով Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության վարքագծին՝ Global Justice Now կազմակերպության ներկայացուցիչ Ջեյմս Էնջելը մեկնաբանում է․ «Լիդիանը մի ընկերություն է, ում կողմից միջազգային «կորպորատիվ դատարանների» արբիտրաժի սպառնալիքը կարծես վախեցրել է Հայաստանի կառավարությանը և դրդել է վերջինիս հնազանդվել ու համաձայնություն տալ Ամուլսարի վտանգավոր հանքին՝ դրանով իսկ ստիպելով ՀՀ կառավարությանը դավաճանել սեփական ժողովրդին։ Ինչո՞ւ է ՄԹ դեսպանությունն այսքան սերտորեն համագործակցում մի թունավոր ընկերության հետ, որը ոտնատակ է տալիս ժողովրդավարությունը Հայաստանում: Փոխարենը, այն պետք է հնարավոր ամեն ինչ աներ՝ իրենց մաքուր ջրի և արժանապատիվ, կենսակայուն աշխատատեղերի համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու համար»։

Տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ և անհատներ դիմել են այդ նույն դեսպանությանը՝ կոչ անելով դադարեցնել իրենց աջակցությունը Ամուլսարի աղետաբեր ծրագրին։ «Արդյոք Ձեր հարևանությամբ բացահանք շահագործելու որևէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն և կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաև ՀՀ քաղաքացիների և բնակիչների հանդեպ»,- ասվում է կոչ-նամակում:

 

Հայկական բնապահպանական ճակատի՝ հայերեն թարգմանությամբ ներկայացված Հոդվածում  բացահայտված են Բրիտանիայի արտաքին գերատեսչության ներքին փաստաթղթերը, մեջբերումներ Բրիտանիայի դեսպաններից, Հայաստանում պայքար մղող խմբերից, Մեծ Բրիտանիայում Ամուլսարի հանքի դեմ պայքարին միացած կազմակերպությունների ներկայացուցիչներից, Ջերմուկում սոցիալական ազդեցության մասին անկախ հարցում իրականացրած կազմակերպությունից, ՄՖԿ օմբուդսմենի զեկույցից, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս Արմինե Իշխանյանից և այլն։

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica