close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը մանիպուլացնում է թվերը՝ 60 հազարը նոր աշխատատեղեր չեն. տնտեսագետ (տեսանյութ)

Հասարակություն

7 Սեպտեմբերի 2019, 18:02
 Վարչապետը մանիպուլացնում է թվերը՝ 60 հազարը նոր աշխատատեղեր չեն. տնտեսագետ (տեսանյութ)

Մենք ունենք ընդամենը 6,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝  նախորդ տարվա 9,1 տոկոսի փոխարեն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

«Դրական է ցանկացած աճ, բայց չի կարելի մանիպուլացնել վիճակագրական թվերը: Բոլորս ուզում ենք, որ մեր երկիրը դրական զարգացում ունենա և ունենանք սոցիալական խնդիրների լուծումներ, բայց 2018 թ-ին նախորդ կառավարությունը, որին մերժեց մեր ժողովուրդը և հույս ուներ, որ ավելի արագ պիտի զարգանանք, ավելի ներառական լինենք, տնտեսական զարգացումը  բոլորին պիտի վերաբերվի, պետք է ստվերը կրճատվի, պետության եկամուտներն ավելանան, թոշակներն ավելանան և այլն, փաստերը հակառակն են վկայում»,-նշեց տնտեսագետը:

Նա բացատրեց, որ տնտեսական ակտիվությունը կարևոր է, որ գործազուրկների համար նոր աշխատատեղեր ստեղծվեն, մարդը գնա՝ աշխատի, իր քրտինքով ընտանիքը պահի: Բայց, այս պարագայում պատկերն այլ է. «Կա տնտեսական ակտիվության ցուցանիշ, վարչապետն էլ տարեսկզբին ասում էր, որ 2018 թ-ին 60 հազարով ավելացել է վարձու աշխատողների թիվը: Հետո, մենք հակափաստարկներ էինք բերում, որ այդ 60 հազարը նոր աշխատատեղեր չեն, դրանք ստվերից դուրս եկած աշխատատեղեր են: Դրանք, իհարկե, դրական են այն առումով, որ ստվերը կրճատվում է, բայց չունեն սոցիալական ազդեցություն»:

Տնտեսագետը ասվածը հիմնավորեց թվերով. 2019 թ.-ի առաջին 7 ամիսներին 16 հազարով ավելացել է գործազուրկների թիվը՝ 234 հազարից դառնալով 250 հազար: Գործազրկության մակարդակը 21 տոկոսից դարձել է 22 տոկոս: Այսինքն, շարունակում է չլուծված մնալ ներառական զարգացման խնդիրը:

Նա նաև նկատեց, որ ստվերի կրճատումը նոր իշխանություններին վերագրելը ճիշտ չէ, քանի որ դա նախկինում սկսված գործընթաց է՝ նշված 60 հազարից 40 հազար աշխատատեղը օրինական դաշտ են եկել 2018-ի առաջին 4 ամիսներին, երբ դեռ իշխանափոխություն չէր եղել:

Փադևոս Ավետիսյանը հիշեցրեց իշխանությունների խոստումը Հայաստանի ՀՆԱ-ն յոթնապատկելու և այս տարվանից երկնիշ տնտեսական աճ ունենալու մասին. «Խոսում է, որ մրգային գինիների արտահանումը  աճել է  40 տոկոսով: Լավ է, որ աճել է, բայց մրգային գինիները մեր արտահանման մեջ ի՞նչ տեսակարար կշիռ ունեն՝ 1 տոկոսի չեն հասնում»:

Արտահանումը 2019 թ-ի առաջին 6 ամիսներին 0,5 տոկոսային կետով նվազել է, այն դեպքում, որ 2018-ի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 25 տոկոս աճ. տնտեսագետը սա բացատրում է արտահանման խարխուսման ոլորտում ոչ համաչափ բարեփոխումներով, տնտեսական ռիսկով, քաղաքական անկայունությամբ:

Լուծումների մասին՝ տեսանյութում:

ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
19 Սեպտեմբերի 2019, 13:06 ԿԲ-ն թողարկել է նոր հուշադրամ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica