close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղողի բերքն այս տարի կլինի 10 տոկոսով պակաս, փոխարենը՝ բարձր որակի. Ավագ Հարությունյան

Տնտեսական

6 Սեպտեմբերի 2019, 17:51
 Խաղողի բերքն այս տարի կլինի 10 տոկոսով պակաս, փոխարենը՝ բարձր որակի. Ավագ Հարությունյան

Խաղողի բերքն այս տարի կլինի 10 տոկոսով ավելի պակաս, փոխարենը՝ բարձր որակի: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

Նա նշեց, որ Վայոց ձորի մարզում բերքը քիչ է լինելու, բայց քանի որ այդ մարզը տալիս է խաղողագործական ընդհանուր տնտեսության 1-2 տոկոսը, ունենք նորմալ քանակի բերք:

«Այս տարի կմթերվի 105-110 հազար տոննա խաղող: Խաղողի մթերման հետ կապված կարող եմ ասել, որ նախորդ տարվանից այստեղ դրական միտում կա: Եթե նախորդ տարի կոնյակի գործարանն ու մյուս գործարանները նույն գնով էին խաղող մթերում, ապա այս տարի մյուս գործարանները 1 կգ խաղողի համար առաջարկում են 5 դրամ ավելի: Գործարաններ կան, որոնք կոնյակի խաղողի համար սահմանել են 155-160 դրամ, գինու սպիտակ խաղողի համար՝ 200 դրամ, կարմիր խաղողի համար՝ 205-210»,- ասաց նա:

Բանախոսը նշեց նաև, որ այս տարի կոնյակի և գինու արտահանման աճ է նկատել, և դա կարող է շարունակական լինել:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica