close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը պետք է հստակեցնի՝ ի՞նչ նկատի ունի, երբ տնտեսվարողներին ասում է՝ մենք ձեզ կաջակցենք. Վազգեն Սաֆարյան

Տնտեսական

6 Սեպտեմբերի 2019, 16:04
 Կառավարությունը պետք է հստակեցնի՝ ի՞նչ նկատի ունի, երբ տնտեսվարողներին ասում է՝ մենք ձեզ կաջակցենք. Վազգեն Սաֆարյան

ՀՀ վարչապետը կարևորել է արտահանման ծավալների մեծացման խնդիրը և նշել, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի խթանվի տեղական արտադրության ծավալների մեծացումը, բնականաբար՝ նաև արտահանումը: «Այն մտքերը, որ ասել է Փաշինյանը, պետք է նյութականացվեն, դառնան գործողություններ, գործունեություն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Պատասխանելով հարցին, թե արտահանման ի՞նչ առաջընթացի մասին է հայտնում կառավարությունը՝ Վազգեն Սաֆարյանը նշեց. «Եթե մենք նայում ենք մեր արտահանման ծավալների դինամիկան, ապա կտեսնենք, որ անցյալ տարի 2 մլրդ 411 մլն դոլարի ապրանք ենք արտահանել և ներմուծել ենք 4 մլրդ 963 մլն դոլարի ապրանք: Մեր բացասական հաշվեկշիռը երկու անգամից ավելի գերազանցում է ներմուծումը արտահանումից: Սա վատ ցուցանիշ է: Դա նշանակում է, որ մեզանում տարադրամի արտահոսք կա դեպի այլ երկրներ՝ նրանց ապրանքները ձեռք բերելու համար: Վերջին 19 տարիների ընթացքում ՀՀ-ից արտահոսել է 35 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ մենք 57 մլրդ դոլարի ապրանք ենք ներմուծել և 22 մլրդ դոլարի՝ արտահանել»:

Սաֆարյանը հիշեցրեց, որ իրենց միությունը տարիներ շարունակ խնդիր էր դնում կառավարության առջև, որ պետք է ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, որը, եթե զբաղվեր արտաքին առևտրով, և այդ 57 մլրդ դոլարի թեկուզ 10 տոկոսը բերվեր պետության կողմից, ապա մենք կկարողանայինք ունենալ առնվազն 250-300 մլն դոլար առևտրային կապիտալ, որը կարող էր ներդրվել մեր արդյունաբերության մեջ, և մենք կունանայինք ավելի զարգացած արդյունաբերություն:

«Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ցավով նշեց, որ շատ արտադրական տարածքներ վերածվել են առևտրային տարածքների: Զորօրինակ՝ Ձերժինսկու հաստոցաշինական գործարանը, որը դարձել է «Փեթակ»ի մասնաճյուղ: Մի կողմից լավ է, երբ իշխանությունները տեսնում են այդ միտումները և դրանց վրա ուշադրություն են դարձնում, բայց, մյուս կողմից, այն ճանապարհները, որոնք պետք է խթանեն մեր արդյունաբերությունը, հստակեցնելու կարիք ունեն»,- նշեց բանախոսը:

Ըստ նրա՝ 2011 թ. կառավարությունն ընդունեց արդյունաբերության զարգացման հայեցակարգ, դրանից հետո ստեղծվեց Արդյունաբերության աջակցման հիմնադրամ, որին հատկացվեց 300 մլն դրամ, որով պետք է խրախուսվեինր արդյունաբերական գործառույթները, ստեղծվեց նաև Արտահանման ապահովագրման գործակալությունը: «Այս ամենը նպաստեց, որ մենք տարեցտարի մեր արտահանման ծավալները մեծացրեցինք և անցած տարվա կտրվածքով ունեցանք այդ 2 մլրդ 411 մլն արտահանումը և 4 մլրդ 963 մլն դոլարի ներմուծումը: Տարվա վերջին մենք կարտահանենք 2.5 մլրդ դոլար, այսինքն՝ 100 մլն դոլար ավելի, և կներմուծենք 5 միլիարդից ավելի ապրանք»,- հայտնեց Վազգեն Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ երբ կառավարությունը տնտեսվարողներին ասում է՝ մենք աջակցելու ենք ձեզ, պետք է ավելի հստակեցնի, թե ինչ նկատի ունի: «Պետք է մի նոր բան մտցնել, ինչպես եղավ 2011 թվականին. օրինակ՝ օրենք արդյունաբերության մասին: ԱՄՆ-ում դա ընդունվել է 1933 թ. Ֆրանկլին Ռուզվելտի կողմից, ու շատ տեսաբաններ նշում են, որ եթե դա չընդունվեր, ԱՄՆ-ն այսօր չէր լինի այն, ինչ կա»,- նշեց Սաֆարյանը:

Նա նաև հավելեց, որ կառավարությունը պետք է մի շարք քայլեր անի, այլապես խոսքերով ասել, թե՝ մենք կաջակցենք, կօգնենք, սխալ է:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica