close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

6 Սեպտեմբերի 2019, 12:49
 Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին եւ գանձապահին:

ՀՀ Քննչական կոմիտեից Yerkir.am-ին հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008թ.-ի նոյեմբերից,  հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ.-ից մինչեւ 2018թ. հունվար-փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում նշված ՀՈԱԿ-ի գանձապահից պահանջել է իրեն տալ ՀՈԱԿ-ի հսկիչների կողմից Մեծամոր քաղաքի բնակչությունից հավաքագրված եւ գանձապահին առձեռն հանձնված, Մեծամորի քաղաքապետարանի համապատասխան հաշվեհամարին փոխանցման ենթակա` աղբահանության եւ բնակվարձերի գումարներից` խոստանալով ետ վերադարձնել դրանք:

Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի տնօրենը,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակել է գանձապահի կողմից իրեն առձեռն հանձնված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 9.331.597 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում  առերեւույթ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ գանձապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:      

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica