close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+13°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր ակադեմիական տարին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում

Հասարակություն

5 Սեպտեմբերի 2019, 17:53
 Նոր ակադեմիական տարին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում

Դիլիջանի միջազգային դպրոցում մեկնարկել է ուսումնական նոր տարին։ Դպրոցն իր դռներն է բացել 117  նոր աշակերտների համար։ Այստեղ այժմ ուսանում է 226 աշակերտ՝ ավելի քան 80 երկրից։

Դասավանդող անձնակազմը նույնպես համալրվել է նոր մասնագետներով․ այժմ կա 36 ուսուցիչ՝ 15 երկրից։

Այս տարի լրանում է Դիլիջանի միջազգային դպրոցի 5-ամյակը։ 2014 թվականին բացման պահից ի վեր կրթական այս հաստատությունն ընդլայնվել և հզորացել է՝ ժամանակակից Հայաստանին զուգահեռ։ Այս 5 տարիների ընթացքում դպրոցը հասցրել է առեղծվածային շինարարական տեղանքից վերածվել քաղաքի անբաժանելի մասի, UWC շարժման անդամի, տարածաշրջանի և Հայաստանի զարգացման և միջազգայնացման կարևոր դերակատարի: Իսկ հյուրընկալ դիլիջանցիները ջերմորեն իրենց գողտրիկ քաղաքում ընդունում են օտարերկրացիներին՝ օգնելով, որ դպրոցի անձնակազմն ու աշակերտները զգան իրենց ինչպես տանը։

Բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների աջակցության շնորհիվ դպրոցն ունի հետևյալ ձեռքբերումները․

•    388 շրջանավարտ՝ 105 երկրներից

•    36 ուսուցիչ՝ 15 երկրներից

•    45 արտադասարանական սոցիալական նախագիծ

•    500+ հովանավոր

•    26 միլիոն դոլարի կրթաթոշակ

•    60 վերադարձող շրջանավարտ

•    արտադասարանական նախագծերին և միջոցառումներին մասնակից 3000 տեղացի երեխաներ

2019-2020 թթ․ ուսումնական տարվա ողջ ընթացքում դպրոցի 5-ամյակին նվիրված զանազան միջոցառումներ կանցկացվեն, որոնց ընթացքում հաստատությունը հանրությանը կներկայացնի իր արդեն գրանցած ձեռքբերումներն ու առավել զարգանալու, հզորանալու տեսլականը։

Մեր նպատակն է նպաստել ուսանողների անձնական աճին՝ զուգահեռաբար կրթության միջոցով աջակցելով տեղական համայնքի զարգացմանը և ավելի խաղաղ, արդար ու ապահով միջավայրի ստեղծմանը։ Դիլիջանի միջազգային դպրոցը կշարունակի կենտրոնանալ իր կրթության համաշխարհային որակի պահպանման և ուսանողների բազմազանության վրա:

«Դիլիջանի միջազգային դպրոցի մեծագույն մարտահրավերներից մեկն է եղել համապատասխանացնել դպրոցի ընդհանուր առաքելությունը հյուրընկալող երկրի իսկության հետ և դառնալ «ժողովրդին միավորելու ուժը»՝ դպրոցի և UWC-ի շարժման շրջանակներում։ Ինձ թվում է, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ։ Դիլիջանի դպրոցի արժեքների վրա հիմնված կրթության ազդեցությունը հնարավորություն կտա ամրապնդել փոխադարձ պատասխանատվությունը, միջմշակութային փոխըմբռնումը և կայունությունը»,- ասում է դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը։

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցն է, որը գործում էUWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 228 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներՌուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնքայն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջիընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսականկացությունից։ Աշակերտների 96%-ն ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ. միջին կրթաթոշակը կազմում է 82%։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմայինծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

UWC Դիլիջանն արդեն իսկ ունի շրջանավարտների չորս սերունդ (2016-ից 2019 թվականներ), որոնցից շատերն իրենց ուսումը շարունակում են աշխարհիառաջատար կրթական համալսարաններում, այդ թվում՝ Հարվարդի համալսարանում, Փրինսթոնի համալսարանում, Եյլի համալսարանում, Կոլումբիայիհամալսարանում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, Դյուկի համալսարանում, Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), Մակ-Գիլի համալսարանում, Էդինբուրգի համալսարանում, ՔՀԿԻ-ի (Քեկի հետբուհական կրթության ինստիտուտի) Միներվայի դպրոցում և այլն:

UWC-ի մասին

«Միացյալ աշխարհի քոլեջներ» (United World Colleges, UWC) շարժումը հիմնվել է 1962 թ. և այսօր ներառում է 18 դպրոց և քոլեջ աշխարհի 4 մայրցամաքում, 155 երկրում գործող ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր: UWC շարժման առանցքային արժեքներն են միջազգային և միջմշակութային ընկալումը, բազմազանության խրախուսումը, անձնական պատասխանատվությունը և ներգրավվածությունը, փոխադարձ պատասխանատվությունը և հարգանքը, կարեկցանքը և ծառայությունը, հարգանքը շրջակա միջավայրի նկատմամբ, իդեալիզմի զգացումը, անձնական մարտահրավերը, գործնական քայլը և անձնական օրինակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica