close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2019
+5°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2019
USD1476.98
GBP1615.73
EUR1527.68
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 3)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

5 Սեպտեմբերի 2019, 17:35
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 3)

Մաս 3

 

Առաջին մասը՝ այստեղ:

Երկրորդ մասը՝ այստեղ:

ԱՐԴՅՈւՆԱԲԵՐՈւԹՅՈւՆ

Արդյունաբերության արտադրանքի ծավալը 1990-ական թվականների սկզբին կրճատվեց ավելի քան կիսով չափ։ 1992թ. այն կազմեց 1990թ. մակարդակի ընդամենը 48 տոկոսը։ Հետագա տարիներին եւս շարունակվեց անկումը,  եւ արդեն 1996թ. արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմեց 1990թ. մակարդակի 46 տոկոսը։

Շատ հաճախ տնտեսության ոլորտում արձանագրված տխուր պատկերը փորձ է արվում բացատրել պատերազմական իրավիճակով։ Սինչդեռ, ասենք, 1995-1997թթ.,երբ Ղարաբաղյան պատերազմն արդեն ավարտված էր,արդյունաբերությունն աճեց ընդամենը 5 տոկոսով։ 1995 թ. այն կազմեց 102.6 տոկոս, 1996թ.՝ 101.1 տոկոս, 1997թ.՝ 101.3 տոկոս։

1990թ. համեմատ, արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերում անկումն ակնհայտ էր։ Վեց տարվա ընթացքում վերամշակող արդյունաբերությունը կրճատվեց ավելի քան 50 տոկոսով։ Սեքենաշինության եւ մետաղամշակման ոլորտում անկումը 1997թ. կազմեց 74 տոկոս։ Քիմիական արդյունաբերության արտադրանքի ծավալը նվազեց գրեթե 50 տոկոսով։ Շինանյութերի արտադրությունը 1996թ. կազմեց 1990թ. մակարդակի ընդամենը 71 տոկոսը։ Ավելի քան 70 տոկոսով նվազեց թեթեւ արդյունաբերությունը։ Տեքստիլը կրճատվեց 90 տոկոսով։ Սննդի արդյունաբերության անկումը կազմեց 1990թ. մակարդակի ընդամենը 65 տոկոսը։  

Արդյունաբերության միակ ճյուղը,որտեղ այդ ժամանակահատվածում արձանագրվեց կտրուկ աճ, անտառամթերումն էր։ Դժվար չէ պատկերացնել,թե դա ինչի հետեւանք էր։ Էներգետիկ ճգնաժամի պայմաններում ջեռուցման հիմնական միջոցը դարձել էր փայտանյութը։ Պատահական չէ,որ 1996թ. փայտամթերումը, պաշտոնական տվյալներով, 38 անգամ գերազանցեց 1990թ. մակարդակը։ Ծավալներն, անշուշտ, շատ ավելի էին,քան ներկայացնում էին պաշտոնական տվյալները։

Այդ տարիներին Հայաստանում իրականացվում էր զանգվածային անտառահատում,որը չշրջանցեց նաեւ Երեւանը։ Կտրվեցին բազմահազար ծառեր։ Ամայացան նույնիսկ պուրակներն ու այգիները։

 

Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 1990թ. նկատմամբ

Այս ցուցանիշները վկայում են,որ 1990-1997թթ., ինչպես ամբողջ արդյունաբերության մեջ,այնպես էլ  դրա առանձին ճյուղերում արձանագրվել է արտադրության ծավալների էական անկում։ Այն հատկապես մեծ է եղել 1992թ.,երբ, նախորդ տարվա համեմատ, արտադրության ծավալները կրճատվեցին շուրջ 2 անգամ։

Անշուշտ, դրա համար կային օբյեկտիվ  պատճառներ՝ կապված երկաթուղային հաղորդակցության դադարեցման հետ։ Բայց չափազանց մեծ էր նաեւ սուբյեկտիվ գործոնի դերը։

Ինչպես արդեն նշվեց, իշխանության անհեռատես քաղաքականության հետաւնքով այդ տարիներին երկիրը հայտնվեց էներգետիկ խոր ճգնաժամի մեջ, որի պատճառով ձեռնարկությունների մեծ մասը գտնվում էր հարկադիր պարապուրդում։ Դա իր հերթին բացասական ազդեցություն թողեց իրացման շուկաների վրա։

Ժամանակին չիրականացված մատակարարումների հետեւանքով հայաստանյան ապրանքներն աստիճանաբար դուրս մղվեցին արտաքին շուկաներից։ Անգամ  «Նաիրիտ» գործարանը,որը Խորհրդային Միության տարածքում եզակիներից էր,անկանոն աշխատանքի պատճառով կորցրեց շուկան եւ զրկվեց արտադրանքն իրացնելու հնարավորությունից եւ դա այն դեպքում,երբ «Նաիրիտ»-ի արտադրանքը շատ ավելի էժան էր,քան մրցակից ընկերություններինը։   

Շարունակելի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica