close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2020
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2020
USD1478.42
GBP1617.07
EUR1517.55
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանյան համակարգչային սրահում հաճախորդները վիճաբանության ժամանակ ծեծել են սրահի աշխատողներին. կրակոցներ են արձակվել (տեսանյութ)

Իրավունք

4 Սեպտեմբերի 2019, 17:41
 Երևանյան համակարգչային սրահում հաճախորդները վիճաբանության ժամանակ ծեծել են սրահի աշխատողներին. կրակոցներ են արձակվել (տեսանյութ)

Օգոստոսի 27-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «քթի կոտրվածք, դեմքի և գլխի շրջանների պատռվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Շոպրոնի փողոցի 21-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 18.30-ին, Իսահակյան փողոցում գործող համակարգչային սրահ այցելած մի քանի հաճախորդներ վիճաբանության ժամանակ ծեծել են սրահում աշխատող 21-ամյա երիտասարդին և նրա 24-ամյա գործընկերոջը: Վեճի ժամանակ հաճախորդներից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ եղած գազային ատրճանակով կրակել էր ակումբի աշխատակիցների ուղղությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկությունն են ստացել, որ ատրճանակի գործադրմամբ խուլիգանությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան փողոցի 20-ամյա մի բնակիչ: 

Բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 30-ին՝ ժամը 17-ին, նա ներկայացել է բաժին` իր հետ բերելով ատրճանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ վեճի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ: 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Լրջանալու պահը. «168 ժամ»
25 Փետրվարի 2020, 09:39 Լրջանալու պահը. «168 ժամ»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica