close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան 1991-1997 թթ. (մաս 2)

ՀԱՅԱՍՏԱՆ- 1991 -1998

4 Սեպտեմբերի 2019, 16:53
 Հայաստան 1991-1997 թթ. (մաս 2)

Մաս երկրորդ

Առաջին մասը՝ այստեղ:

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

1990-1994 թթ. Հայաստանում արձանագրվեց տնտեսության կտրուկ անկում։ Համախառն ներքին արդյունքն այդ ժամանակահատվածում կրճատվեց ավելի քան 53 տոկոսով։ Թեեւ հետագա չորս տարիներին տնտեսության մեջ գրանցվեցին աճի միտումներ, այնուհանդերձ, ՀՆԱ մակարդակը 1998թ.  կազմեց  1990թ վականի ընդամենը 61 տոկոսը։ 1990-1998 թթ. տնտեսական գործընթացների վրա էական ազդեցություն թողեցին ազատական տնտեսական հարաբերությունների հաստատմանն ուղղված միջոցառումները։

ՀՆԱ ծավալի ամենամեծ անկումը՝ 42 տոկոս, գրանցվեց 1992թ.։ Անկման այդ տեմպն ավելի քան 6 անգամ գերազանցեց ԱՊՀ երկրների համանման ցուցանիշը։     

Սա մեկ անգամ եւս վկայում է, որ Հայաստանում իրականացված տնտեսական քաղաքականությունը, մեղմ ասած, արդյունավետ չէր, ինչի հետեւանքով երկրի տնտեսությունը  միանգամից հայտնվեց խոր ցնցումների մեջ։ Առնվազն մի քանի տարի պահանջվեց, որպեսզի տնտեսությունը կարողանա քիչ թե շատ հարմարվել այդ պայմաններին։ Բայց մինչ այդ շատ արտադրական ձեռնարկություններ արդեն անկարող էին վերականգնել իրենց տնտեսական գործունեությունը,որովհետեւ այլեւս զրկվել էին ինչպես հզորություններից, այնպես էլ շրջանառու միջոցներից։

 

ՀՆԱ աճի տեմպը

1990

1991

1992

1993

1994

1995

1996

1997

94.5

88.3

58.2

91.2.

105.4

106.9

105.9

103.3

 

Համախառն ներքին արդյունքի մեջ 1994-1996 թթ. ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է առեւտուրը։ Այսպես՝ 1994 թ. առեւտուրն աճել է 160 տոկոսով։ Եթե 1995թ. արդյունաբերությունն ավելացել է ընդամենը 2.6,ապա առեւտուրը՝ 73 տոկոսով։ Հաջորդ տարի արդյունաբերության աճը կազմել է 101.2,առեւտրինը ՝ 112.5 տոկոս, Ի դեպ, արդյունաբերության աճի 0.9 տոկոսը բաժին էր ընկնում  էլեկտրաէներգիայի  արտադրությանը, որի իրական աճը կազմում էր 7.1 տոկոս։ Այսինքն՝ առանց այդ ճյուղի՝ արդյունաբերության աճը 1996թ. ընդամենը 0.3 տոկոս էր։ Այլ կերպ ասած,դոփում էր տեղում։ Պատահական չէ,որ արդյունաբերության արտադրանքի արտահանումն այդ տարի կրճատվեց ավելի քան 20 տոկոսով։

Ինչեւէ,այս ցուցանիշները վկայում են,որ 1994-1996թթ. Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված քիչ թե շատ նկատելի աճը պայմանավորված էր մեծ մասամբ առեւտրի ծավալների ավելացմամբ։ Մինչդեռ իրական տնտեսությունը ճգնաժամի մեջ էր։

Սկսած 1991 թվականից՝ համախառն ներքին արդյունքի  մեջ կտրուկ նվազեց նաեւ շինարարության տեսակարար կշիռը։ Միայն 1992թ. այն նվազեց ավելի քան 85 տոկոսով՝ կազմելով ընդամենը 14.7 տոկոս։

Շարունակելի

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica