close
Եղանակը Երևանում
14 Հոկտեմբերի 2019
+17°
+21°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Հոկ 2019
USD1476.73
GBP1596.06
EUR1525.36
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին վերաբերող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական

Իրավունք

4 Սեպտեմբերի 2019, 15:40
 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին վերաբերող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում, գրավոր ընթացակարգով քննելով  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը, որոշեց.

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվի չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ կետին, 61–րդ հոդվածի 1–ին մասին և 63–րդ հոդվածի 1–ին մասին և 78–րդ հոդվածներին հակասող և անվավեր։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ–րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

Դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Վերաքննիչի որոշմամբ՝ Քոչարյանի և մյուսների գործը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։  Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica