close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
-1°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստորագրած, բայց չվավերացրած շուրջ 26 միջազգային փաստաթղթերի շարքում ՀՀ իշխանություններն ընտրել են Ստամբուլյան կոնվենցիան

Հասարակություն

4 Սեպտեմբերի 2019, 12:46
 Ստորագրած, բայց չվավերացրած  շուրջ 26 միջազգային փաստաթղթերի շարքում ՀՀ իշխանություններն ընտրել են Ստամբուլյան կոնվենցիան

Նախորդ ամսին Yerkir.am կայքը լրագրողական հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն և խնդրել տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, բայց չվավերացված միջազգային կոնվենցիաների քանակի, պաշտոնական անվանումների և ստորագրման ժամկետների մասին:

Սույն լրագրողական հետաքննությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործող իշխանությունները, անթաքույց «կողմ» լինելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, անընդհատորեն հղում էին անում այն փաստին, որ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Իշխանությունների որոշ քարոզիչներ նույնիսկ հայտարարում էին, որ կոնվենցիան պետք է վավերացվի, քանի որ ստորագրված է: Սակայն միջազգային փաստաթղթի ստորագրումը և վավերացումը միջազգային իրավունքում միմյանցից տարբերվող հասկացություններ են՝ համաձայն «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի:

Այսպես՝ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված պատասխանը ցույց է տալիս, որ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված միջազգային փաստաթղթերը բազմաթիվ են, որոնց գոյության մասին, կարծես, մոռացվել է, և որոնցից մի քանիսը գուցե վավերացման համար առավել նպատակահարմար են։ Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ միայն Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել, բայց չի վավերացրել 18 միջազգային փաստաթուղթ, իսկ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրել և չի վավերացրել 8-ը։

Այս տվյալներից հետո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը դրա ստորագրմանը կապակցելու և որպես պարտադիր հետևանք ներկայացնելու թեզը ամբողջությամբ ի չիք է դառնում՝ ցուցելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի՝ ամբողջովին արհեստածին լինելը։

Ալիևը կայցելի Թուրքիա
18 Նոյեմբերի 2019, 15:31 Ալիևը կայցելի Թուրքիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica