close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+10°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորս քաղաքական ենթատեքստ ենք տեսնում. ուսուցչուհին՝ տնօրենի հեռացման մասին

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2019, 18:07
 Բոլորս քաղաքական ենթատեքստ ենք տեսնում. ուսուցչուհին՝ տնօրենի հեռացման մասին

Բոլորս ականատես եղանք քաղաքական ենթատեքստի, սակայն մեր պայքարն արդեն ոչ միայն տնօրենի հեռացման դեմ է, այլև՝ օրենքի խախտումների. yerkir.am-ի հետ զրույցում նշեց Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Ենոքյանը՝  պարզաբանելով, որ, երբ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը դպրոցի տնօրենի պաշտոնակատարի հետ գալիս է դպրոց, դա արդեն կառավարության՝ 2018 թ. ընդունած որոշման խախտում է, քանի որ, ըստ օրենքի, դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի ի հայտ գալու պարագայում տնօրեն է նշանակվում փոխտնօրեններից մեկը, և  միայն անհնարինության դեպքում է նշանակցում այլ անձ։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի նախաշեմին դպրոցի տնօրեն, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի և ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ Սամվել Երանյանն ազատվել էր աշխատանքից:

«Ըստ օրենքի՝ պաշտոնակատար պետք է նշանակվի փոխտնօրեններից մեկը, սակայն մեզ ներկայացրել են այլ անձի, և մեր այն հարցադրմանը, թե ինչու  է խախտվում այդ կետը, Գոհար Մամիկոնյանը պատասխանեց, որ այդպես են նպատակահարմար գտել: Մի՞թե նախարարների խորհրդականները մեր կառավարության որոշումներն ըստ նպատակահարմարության են կիրառում: Այն, որ մեր տնօրենի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվել մեկ տարվա մեջ, որի պատճառով ազատվեց աշխատանքից, դա հարցի այլ կողմն է, որին բոլորս ականատես եղանք, բայց ամենակարևորն այն է, որ արդեն խախտումով նշանակվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Մի՞թե մեր 4 փոխտնօրեններից ոչ մեկը չբավարարեց նրանց պահանջներին: Ես հարգելի Գոհար Մամիկոնյանից պահանջել եմ փաստեր բերել մեր փոխտնօրենների՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու անհնարինության վերաբերյալ, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել: Եթե մեր ձայնը չհասնի համապատասխան մարմիններին, այլ ուղիներ կփնտրենք: Գոհար Մամիկոնյանն ամբողջ կոլեկտիվի ներկայությամբ գրեթե մեր բոլոր 4 տնօրեններին մեղադրեց չարաշահման մեջ»,- ասաց ուսուցչուհին:

Ըստ նրա՝ ոչ ոք ոչինչ չունի նոր պաշտոնակատար Վաղարշակ Պեպանյանի դեմ, պարզապես խնդիրն այն է, որ պաշտոնակատար է նշանակվել այլ անձ, որը դպրոցի փոխտնօրեններից չէ։

Մեր հարցին, թե արդյո՞ք այս դեպքը կապված է մայիս ամսին դպրոց այցելած պատգամավորների հետ, ուսուցչուհի Ենոքյանը պատասխանեց. «Երկու պատգամավոր... Վերահսկողությունից մի աղջիկ և Գոհար Մամիկոնյանը բամբասանքի հետևից եկան դպրոց: Սա մայիս ամսից մեր տնօրենի գլխին պլանավորված խաղ էր: Ինչպե՞ս կարձագանքեք այն հերյուրանքին մի տնօրենի հասցեին, որն իր կյանքն է ներդրել հայրենիքի զոհասեղանին, ապրիլյան իօրերին իր 5 երեխաներին թողել ու մեկնել է ամենաթեժ կետը: Ինչպե՞ս կարելի է գալ և ամբողջ կոլեկտիվի մոտ փորձել սևացնել նրա անունը: Իսկ մանկավարժներին մեղադրում են ժարգոնով խոսելու մեջ»:

Ի դեպ, դպրոցի աշխատանքները կաթվածահար են եղել:

Արգամ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica