close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տնտեսագետի գնահատմամբ՝ տնտեսական ճգնաժամից չենք խուսափելու

Տնտեսական

3 Սեպտեմբերի 2019, 15:51
 Տնտեսագետի գնահատմամբ՝ տնտեսական ճգնաժամից չենք խուսափելու

Հուլիսին հրապարակված ակտիվության ցուցանիշում ներառված չէ գյուղատնտեսության ոլորտը, որը տնտեսության մեջ որակական բաժին ունի․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Նա մանրամասնեց, որ եթե գյուղատնտեսության ոլորտը ներառված չէ, ապա ցուցանիշը 6.8 տոկոս չի կարող լինել, որովհետև գյուղատնտեսությունը երեք ամիսը մեկ է ամփոփվում, և երբ ինը ամիսների տվյալներն ունենանք, այդ 6.8 տոկոս ցուցանիշը կնվազի մինչև 4.5 տոկոս:

«Երբ բարձրաձայնում ենք զբաղվածության ծրագրերի մասին, ըստ որոնց՝ պետք է աջակցել գործազուրկներին աշխատանք գտնելու հարցում, ինչը փաստացի չի արվում, պատասխանատուները՝ ընդհուպ ոլորտի նախարարը, բարձրաձայնում են, թե՝ գիտեք՝ մենք 70 տոկոս ձայն եք ստացել, ու մենք էլ պետք է որոշենք՝ ոնց ենք անում ու ինչ անում ենք։ Փաստն այն է, որ 3000-4000 մարդ, որ կարող էր այդ գումարների հաշվին դառնալ զբաղված, շարունակում է անգործ մնալ»,- ներկայացրեց Ավետիսյանը:

Նա նշեց նաև, որ անընդհատ ականատես ենք լինում, որ պատկան մարմիները ձերբակալում են այս կամ այն չինովնիկին՝ կապված ստաժների հավելագրման ու պետական բյուջեից թոշակների գումարներ գողանալու հետ: Ըստ տնտեսագետի՝  որպեսզի համակարգն ամբողջական լինի, անհրաժեշտ է, որ թվայնացվեն աշխատանքային գրքույկները, ինչը չի արվել 2018-ին, չի արվում նաև 2019-ին:

Խոսելով բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին՝ Ավետիսյանը հստակեցրեց, որ սահմանադրական այդ պահանջն անտեսված է, և պետությունն այդ ուղղությամբ չի ուզում նույնիսկ մեկ դրամ ծախսել, որը, ի դեպ, նրա սահմանադրական պարտականությունն է։

«Սոցիալական ոլորտում, որը բյուջեի ծախսային հիմնական մասն է, 15-16 ամիսների ընթացքում համակարգային բարեփոխումներ ուղղակի չեն եղել, եթե եղել են կամ կան գործընթացներ, ապա դրանք ավելի են վատացրել իրավիճակը՝ սկսած կենսաթոշակից, զբաղվածության ու տարեցների խնամքի ոլորտից: Արդյունավետ ծախսերից, խոսքերից, հորդորներից ու պոպուլիստական հայտարարություններից բացի, առարկայական քայլեր չեն արվում: Ժամանակն է և՛ տնտեսական քաղաքականության, և՛ սոցիալական քաղաքականության իմաստով իրական բարեփոխումներ անելու, այլ ոչ թե՝ հայտարարությունների: Նման պարագայում տնտեսական ճգնաժամից չենք խուսափելու, և եթե այդ իներցիայով գնա տնտեսությունը, մի օր հասնելու է իր հանգրվանին, ու հակադարձ զարգացումների ականատեսն ենք լինելու»,- ամփոփեց տնտեսագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica