close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+13°
+24°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

3 Սեպտեմբերի 2019, 14:34
 Գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական ակտիվության՝ կառավարության հայտարարած ցուցանիշը՝ 6.8 տոկոս աճը, չի կարելի անվանել ո՛չ աննախադեպ, ո՛չ հեղափոխական, քանի որ, 2018-ի համեմատ, այն բավական ցածր է ու համեստ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ բացատրելով, որ 2018-ի նույն ժամանակահատվածում 9.1 տոկոս ցուցանիշ ունեինք, և առաջին 4 ամիսներին այդ ցուցանիշն ավելի առաջանցիկ էր, բայց դրանից հետո տնտեսությունը հայտնի պատճառներով սկսեց ավելի դանդաղ զարգանալ, ու 2018-ին տնտեսական ակտիվության 5.2 տոկոս ցուցանիշ գրացվեց։

«Ներդրումների համար բերվող 21 տոկոս աճը բավական դրական ցուցանիշ է, բայց, դրան զուգահեռ, պատասխանատուները չեն նշում, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 11 տոկոսով, իսկ դա ուղղակիորեն առնչվում է ներդրումային ռիսկին, որն ակնհայտորեն պահպանվում է, թեև իշխող քաղաքական ուժը բավական երկար ժամանակ անընդհատ խոսում է դրսից ներդրումներ ներգրավելու մասին»,- նշեց տնտեսագետը:

Ըստ նրա՝  ներկայացվում է, որ հարկային եկամուտներն աճել են 25 տոկոսով, այսինքն՝ 57 մլն դրամով, բայց տարին փակելու ենք հարկային եկամուտների 15 տոկոս աճով: «Եթե նույնիսկ 62 կամ 64 մլրդ դրամ՝ նախապես հայտարարված մուտքագրումը տեղի ունենա, միևնույն է՝ 15 տոկոս հավելագրումն աննախադեպ երևույթ չէ: Վերջին տարիներին 10-13 տոկոս հավելագրում ենք ունեցել, այսինքն՝ դրական շեղումը լինելու է 3-4 տոկոս: Ինչ վերաբերում է արտահանումներին, ապա 2019-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 0.5 տոկոս կրճատում: 2018-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 25 տոկոս արտահանում, ի տարբերություն այս տարվա հուլիս ամսվա՝ հրապարակված 3 տոկոս աճի, որ յոթ ամիսների վիճակագրությունն էր»,- ասաց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը նշեց նաև, որ միջին աշխատավարձն ավելացել է ընդամենը 5-6 տոկոսով, ու  աշխատավարձի թռիչքաձև աճի մասին չենք կարող խոսել: Հիշեցրեց՝ 2017-2018 թթ. միջին աշխատավարձի 5-6 տոկոսով ավելացում ենք ունեցել:

«Ցավոք, պետք է նշեմ, որ այս աճերի ֆոնին ունեցել ենք նաև նվազումներ: Այսպես՝ գործազուրկների թիվն ավելացել է 16 հազարով այս տարվա առաջին կիսամյակում, և դա այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը 5000-ով նվազել էր: Գործազրկության ցուցանիշը ևս ավելացել է 1 տոկոսով, զբաղվածության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսով ու դարձել 43.8 տոկոս»,- ներկայացրեց տնտեսագետը:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica