close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2019
+10°
+23°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայրուղու շինարարությունից եկող փոշու պատճառով ալավերդցիները ճանապարհ են փակել

Հասարակություն

3 Սեպտեմբերի 2019, 11:55
 Մայրուղու շինարարությունից եկող փոշու պատճառով ալավերդցիները ճանապարհ են փակել

«Այս հատվածում խնդիրներ էին առաջացել՝ կապված Ալավերդի քաղաքի հատվածում աշխատանքային տեմպերի ձգձգման հետ։ Նախարարի հանձնարարականով մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել դրանք լուծելու համար։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը նախարարին տեղեկացրեց, որ աշխատանքների ընթացքն էականորեն բարելավվել է, բոլոր հարցերը, որ ծագում են, ինժեներական թիմը շատ արագ արձագանքում է, փորձում է տեղում լուծել»,- սա հատված է  տրանսպորտի, կապի,  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ մայիսի 7-ին տարածած հաղորդագրությունից: Հիշեցնենք՝ նախարար Հակոբ Արշակյանն անձամբ էր այցելել Լոռու մարզ՝ տեսնելու, թե ինչու են տեղի բնակիչները դժգոհում Մ6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդու հատվածի շինարարությունից: Ծանոթանալով խնդրին՝  նախարարը խոստացել էր, որ մինչև սեպտեմբեր Ալավերդի քաղաքի Բաղրամյանի թաղամասից մինչև էնգելս թաղամասն ընկած հատվածում վերջնական ասֆալտապատ ճանապարհ կլինի:

Սակայն խնդիրը լուծված չէ, ավելին՝ շինարարություն իրականացնող ընկերությունը տեխնիկայի մեծ մասը հեռացրել է շինտարածքից, իսկ տեղացիներին ավելի քան երկու տարի հետապնդող փոշին չի դադարում: Այս պատճառով այսօր առավոտից ալավերդցիները մի քանի ժամով փակել էին Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի հատվածը: Նրանք պահանջում էին, որ իրենց հետ հանդիպեն ճանապարհների շինարարության հետ կապ ունեցող բոլոր պատասխանատուները:

Հավաքվածներն ասում էին, որ վերանորոգող ընկերությունները չեն ապահովում հարթ, թեև գրունտային ճանապարհ, չեն ապահովում բավարար խոնավություն, որ անտանելի փոշին չլինի: Նշում էին՝ աշխատանքի տեմպերը կա՛մ խիստ դանդաղ են, կա՛մ առհասարակ ոչինչ չի արվում: Ի դեպ, շինարարություն իրականացող ընկերությունը ճանապարհի շահագործման վերջնաժամկետը հետաձգել է արդեն երրորդ անգամ: Իսկ ալավերդցիների դժգոհության գլխավոր պատճառն այն է, որ ճանապարհի նշյալ հատվածը, միջպետական մայրուղու մաս կազմելուց զատ, նաև Ալավերդու կարևորագույն փողոցն է, այն շրջանցող այլընտրանքային ճանապարհ չկա:

Հավաքվածներից մեկը բողոքում էր՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի 600 աշխատակիցներն իրենց աշխատանքը կորցրեցին պատճառաբանությամբ, թե ձուլարանից թունավոր նյութեր են արտանետվում: «Ասում էին՝ շնչում եք այդ թույնն ու վնասում ձեր առողջությունը: Մեզնից ոմանք լռեցին, ոմանք՝ ոչ, բայց գործարանը փակվեց։ Իսկ այսօր մենք ունենք ավելի լուրջ խնդիր՝ էս ձեր առաջացրած թոզն ավելի վնաս է: էս ճանապարհն ինչո՞ւ քանդեցիք, մեկը կգտնվի՞, որ ինձ ասի, թե ճանապարհն ինչո՞ւ քանդեցիք։ Համբերության բաժակը լցվել է: Ինչ-որ մի տեղից եկել եք, տաք անկյուն եք գտել ձեզ համար, աշխատավարձ եք ստանում, իսկ մենք աշխատանք չունենք՝ մեկ, երկրորդն էլ խեղդվում ենք թոզի մեջ»,- ասաց նա: 

Այս պահին ալավերդցիները բացել են ճանապարհը ու սպասում են ճանապարհի շինարարության պատասխանատուների հետ 15.00-ին նախատեսված հանդիպմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica