close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
-1°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղարաբաղը չմասնակցեց Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Այսպես է խոսել «Երկիր»-ը

2 Սեպտեմբերի 2019, 17:04
 Ղարաբաղը չմասնակցեց Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի լրատվական միջոցների հաղորդումներից, սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում կայացել են նախագահական ընտրություններ։ Ադրբեջանի նախագահ է ընտրվել Հանրապետության այսօրվա ղեկավար Այազ Մութալիբովը։ Կետրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել են 3 240 000 ընտրողներ, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թվի մոտ 74  տոկոսը։ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում Մեջլիսի (Նախիջեւանի Գերագույն Խորհուրդ) որոշումով ընտրական տեղամասեր չեն ստեղծվել ու ընտրություններ չեն կայացել։

Ադրբեջանի հեռուստատեսության տվյալներով` հազարավոր նախիջեւացիներ հեռագրեր են ուղարկել կենտրոնական հանձնաժողովի հասցեով, որոնցում պաշտպանում են Այազ Մութալիբովի թեկնածությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Ադրբեջանի նախագահի ընտրություններ չեն անցկացվել։ 

Տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ ընտրությունները ԼՂՀ-ում անց են կացվել միայն մի քանի ադրբեջանական բնակավայրերում։ Ընտրություններին չի մասնակցել նաեւ Լեռնային Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանների ընտրողների զգալի մասը։  

10 Սեպտեմբերի 1991, ԹԻՎ 11

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica