close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ կփոխարինի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Տարածաշրջան

2 Սեպտեմբերի 2019, 16:35
 Ո՞վ կփոխարինի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրաժարականի պատճառ կարող են լինել եկող տարվա խորհրդարանական ընտրություններն ու ներկայիս իշխանությունների վարկանիշի անկումը:

Yerkir.am-ի հետ զրույցում Մելիքյանը նշեց, որ թե՛ անցած տարվա ապրիլ-մայիսին, թե՛ այս տարվա հունիս-օգոստոսին բավական լարված էր իրավիճակը Վրաստանում, և պարզ էր, որ այդ ֆոնին դժվար թե վարչապետի փոփոխություն լիներ: 

«Նախագահական ընտրություններից հետո պարզվեց, որ իշխող թիմը բավական խոցելի է դարձել ու որոշակի ռեբրենդինգի կարիք ունի: Մամուկա Բախտաձեն հրաժարականի մասին հայտնող իր տեքստում ասում է, որ 14 ամիսների ընթացքում փորձել է անել հնարավորը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ եղել է և կլինի «Վրացական երազանք» թիմի անդամը և երկրի նվիրյալ զինվորը, շնորհակալություն է հայտնում իր նախորդներին և մաղթում հաջողություններ ապագա վարչապետին: Նշում է, որ իր առջև դրված խնդիրներին որոշակի լուծումներ է տվել: Հասկանալի է, որ հրաժարականի տեքստում նա այդպես պետք է ասեր, բայց, կրկնում եմ, հիմնական պատճառը ընտրություններից առաջ նոր թիմով, նոր մարդկանցով, թարմացված կազմով, հավակնոտ ծրագրերով հանդես գալն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Վրացագետն ընդգծեց, որ, իհարկե, կարևոր է նաև վարչապետի անձը, որը պետք է նոր աշխատաոճով կարողանա որոշակի բարեփոխումներ իրականացնել, կուսակցության վարկանիշն այնպես բարձրացնել, որ պառլամենտական ընտրություններից հետո «Վրացական երազանքը» կարողանա կրկին մեծամասնություն ապահովել խորհրդարանում, իսկ եթե սահմանադրական մեծամասնություն ստանա, ապա դա բոնուս կլինի:

Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ հարաբերվելուն, ապա, ըստ Մելիքյանի, լուրջ փոփոխություններ չեն լինի, որովհետև թե՛ Բախտաձեն, թե՛ նրա նախկինները նույն թիմի անդամներ են: «Այսինքն՝ նրանք բոլորն էլ շարժվել ու շարժվում են «Վրացական երազանք» կուսակցության ծրագրով: Չի փոփոխվի նաև հայ-վրացական հարաբերությունների ուղղությունը՝ գուցե որոշ էլեմենտների չնչին փոփոխությամբ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ, ըստ որոշ տվյալների, Վրաստանի նոր վարչապետ կարող է ընտրվել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան: Նա, ըստ Մելիքյանի, Հայաստանի նկատմամբ նորմալ է տրամադրված:

Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica