close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի պապը մնացել է վերելակի մեջ և ուշացել ամենշաբաթյա ուղերձից

Խճանկար

2 Սեպտեմբերի 2019, 15:13
 Հռոմի պապը մնացել է վերելակի մեջ և ուշացել ամենշաբաթյա ուղերձից

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մնացել է Վատիկանի նստավայրի վերելակում, ինչի պատճառով ուշացել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա ուղերձից: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

82-ամյա պապը ներողություն է խնդրել հրապարակում հավաքված մարդկանցից՝ միաժամանակ պարզաբանելով իր ուշացման պատճառը:

«Սիրելի՛ եղբայրեր և քույրեր, բարի լույս: Նախևառաջ պետք է ներողություն խնդրեմ ուշանալուս համար, սակայն չնախատեսված հանգամանքներ առաջացան՝ 25 րոպե արգելափակված  էի վերելակում»,- մանրամասնել է կաթոլիկների առաջնորդը։

Հռոմի պապի համոզմամբ՝ վերելակի բնականոն աշխատանքի խափանման պատճառը հոսանքի անջատումն է եղել: Փրկարարները 25 րոպե աշխատելուց հետո կարողացել են նորոգել այն  ու դուրս բերել Հռոմի պապին:

Ֆրանցիսկոս պապն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև փրկարարներին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica