close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի նախագահը Օսմանյան կայսրությունն «ահաբեկչական» է որակել

Տարածաշրջան

2 Սեպտեմբերի 2019, 14:55
 Լիբանանի նախագահը Օսմանյան կայսրությունն «ահաբեկչական» է որակել

Լիբանանի նախագահ Միշել Աունը, Լիբանանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ելույթ ունենալով հեռուստատեսության եթերում, Օսմանյան պետությունը որակել է որպես ահաբեկչական: «Օսմանցիները, հատկապես՝ Առաջին աշխարհամարտի տարիներին, պետական մակարդակով ահաբեկչություն են իրականացրել լիբանանցիների հանդեպ, որը հանգեցրել է հարյուրհազարավոր զոհերի: Օսմանցիների պարտությամբ և ֆրանսիական մանդատով մեր երկրի պատմության  մեջ նոր շրջան սկսվեց»,– Աունի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Աունի այս հայտարարությանը և նշել, որ Թուրքիան քննադատում է Օսմանյան պետությանն ուղղված այս անհիմն պնդումները, նաև՝  որ նմանատիպ հայտարարությունները չեն բխում երկու երկրների բարեկամական հարաբերություններից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica