close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը

Թեմա

9 Օգոստոսի 2019, 21:50
 Վատ է, երբ BBC-ն է դատավորը

BBC-ի աղմուկ հանած հրապարակումից հետո BBC-ում և, առհասարակ, աշխարհում, ոչինչ չի փոխվել: Ինչ փոխվեց՝ Հայաստանում փոխվեց, ինչ դեռ կփոխվի՝ Հայաստանում է փոխվելու: Ցավը մերն է, իսկ նրանք կեղծ բժիշկներ են ընդամենը, որ կարող են մեր մարմինը բզկտել այնքան ժամանակ, քանի դեռ թրթուրի պես գունդուկծիկ չենք դարձել մեր մարմնի ատամի չոփիկի մխրճվելուց:

BBC-ին վճարում ես, և նա բարեխիղճ ձևով իր գործն է անում: Չվճարես՝ չի անի, քո կողմն էլ չի նայի: BBC-ի համար, ի՞նչ եք կարծում, կարևորության առումով ո՞րերորդ տեղում են 2008 թվականի մարտի 1-ի երևանյան իրադարձությունները… Մարդու հավատ չի գալիս, որ մի հատ էլ նեղություն են քաշել, դարակից հանել մարտի 1-ի թղթապանակը, 11-ամյա փոշին սրբել ու «ֆունդամենտալ» հոդված գրել մեր մասին: Եթե առջիկայում մարտի մեկի հերթական տարելիցը լիներ՝ կասինք, հա, բայց 10 տարի առաջ այս օրերին Սերժ Սարգսյանն ու մարտի 1-ի թիկնոցն ուսերին առած «բուն շահառուները» հաջողությամբ երկխոսում էին, իսկ Հայ-թուրքական պրոտոկոլների հարցում նույնիսկ՝ քիրվայություն անում: Այդ ընթացքում քանի՞ անգամ է նրանց ասվել, որ մարտի 1-ի զոհերի արյունը նեղ, քաղաքական նկրտումների հետևանք է, որ դա մեր ամոթն է, ու պետք է մեր ներսում ուժ գտնել այն հաղթահարելու համար: Չէ, լսող չկար, միջազգայնացրեցին հարցը՝ Հայաստանը պառկեցնելով օտար «բժիշկների» սեղանին:

Հիմա էլ պարզվեց՝ Մարտի 1-ի շահառուներից ոմանք ավելի հեռուն են գնացել և գաղտնիք պարունակող փաստաթղթեր հրամցրել օտարներին՝ փորձելով իրենց վրայից գցել պատասխանատվությունն ու փարատել հիմնավոր կասկածները, որ հենց իրենք են մարդկանց դրդել անկարգությունների:

Ո՞վ է արել՝ անշուշտ պետք է բացահայտել, բայց մինչ այդ արդեն իսկ պարզ է, որ պատերազմի մեջ գտնվող Հայաստանը չունի տարրական անվտանգության համակարգ: Սա շատ մտահոգիչ փաստ է, մանավանդ, որ գույներն էլ խտացված են այնպիսի հարցերի արծարծմամբ, ինչպիսիք են Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի, հայկական բանակ-հայ ժողովուրդ փոխհարաբերություններն ու փոխադարձ վերաբերմունքը:

Ըստ էության՝ նման արտահոսքով մենք օտարին խնդրել ենք մեզ պաշտպանել ղարաբաղցի գեներալներից, որոնք հրաման են տալիս կրակել մեզ վրա, մենք մեր հաղթանակած բանակը ներկայացրել ենք որպես ժողովրդի վրա կրակող հանցագործների բանդա:

Այս ամենը բարձր մակարդակով պետք է հերքել և որքան հնարավոր է արագ: Հակառակ պարագայում, եթե շարունակենք ընկնել իրար հետևից և միմյանց մեղադրել տեղեկատվական այս խայտառակ արտահոսքը կազմակերպելու համար, մենք ոչնչի չենք հասնի և էլ ավելի կխճճենք ներքաղաքական իրավիճակը՝ դուռ բացելով թե հերթական արտահոսքերի և թե անվերջանալի ներքին բախումների համար:

Իսկ ինչ վերաբերում է մեղավորներին, ապա նրանց շատ հեռուներում պետք չէ փնտրել: Դրա համար ՀՀ կառավարությունը պետք է կամք դրսևորի և հայտարարի բոլոր նրանց անունները, ովքեր, օգտվելով ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից, փորձում են ամեն կերպ մաքրվել նախկինում գործած հանցագործություններից: Ո՞ւմ խորհրդով և պնդմամբ է Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ո՞վ նրան առաջնորդեց և հորդորեց գրոհել ԱԺ շենքը, արտահերթ ընտրություններ անցկացնել, փակել դատարանները, գրավել Սահմանադրական դատարանը, ո՞վ է այսօր Փաշինյանին դրդում սահմանադրություն փոխել, միջամտել Արցախի ընտրություններին, երբ երկրի անվտանգության հետ կապված, ինչպես նաև սոցիալական բնույթի հարյուրավոր խնդիրներ կան լուծելու:

Եվ ավարտեմ մի փոքրիկ, բայց կարևոր դիտարկումով: Փաշինյանը գոնե հիմա հասկանո՞ւմ է, որ տանուլ է տվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ու հենց ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ բանտից, ինքն այլևս անելիք չի ունենալու: Զայրանալ պետք չէ: Դա է ուրիշի խելքով շարժվելու վերջը:

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ 


Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Yandex.Metrica