close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գտնվել են Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի որոշ մասեր

Տարածաշրջան

9 Օգոստոսի 2019, 14:42
 Գտնվել են Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի որոշ մասեր

Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄիԳ-29 կործանիչի առանձին մասեր: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը, հայտնում է «Արմենպրես»-ը` հղում անելով ադրբեջանական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում օդանավի որոշ հատվածներ դուրս են բերվել ջրից:

Ըստ տեղեկությունների՝ կործանիչի հայտնաբերման աշխատանքների մեջ ներգրավված են եղել նաև թուրք մասնագետներ:

Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը, որի ճակատագիրն անհայտ է:

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը:



Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica