close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

1 մլրդ 726 մլն դրամ` Երևանում աղբահանության համար մեքենաներ ձեռք բերելու համար, փոխարենը` 91 մլն դրամ կրճատում մանկապարտեզները վերանորոգելու ֆոնդից

Հասարակություն

9 Օգոստոսի 2019, 14:26
  1 մլրդ 726 մլն դրամ` Երևանում  աղբահանության համար մեքենաներ ձեռք բերելու համար, փոխարենը` 91 մլն դրամ կրճատում մանկապարտեզները վերանորոգելու ֆոնդից

Այսօր Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է անցկացնում, որը վարում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի դիտարկմանը` ինչու նիստը չի վարում քաղաքապետ Հայկ Մարությանը, Սարգսյանն ասաց, որ քաղաքապետը մի փոքր վատառողջ է:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվում է «Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսված գումարները 1 մլրդ 726 մլն դրամով ավելացնելու հարցը, որից 1 մլրդ 571 մլն դրամը տրանսպորտային սարքավորումներ հոդվածով:

Նախատեսվում է ձեռք բերել 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա` հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենա:

155 մլն դրամ կտրամադրվի Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով թվով 1000 նոր կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման համար:

Հավելենք նաև, որ միաժամանակ քաղաքապետարանն այս ծրագրով 91 մլն դրամով նվազեցնում է «Նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգում և վերանորոգում» ծրագիրը:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն բյուջեի նվազեցման հարցի առնչությամբ, դիմելով նիստը վարող Հրաչյա Սարգսյանին, հարցրեց. «Ի՞նչու է կրճատվում մանկապարտեզների համար նախատեսված 91 մլն դրամը, արդյոք հնարավոր չէ՞ր այդ կրճատումներն անել  պարգևավճարներից, գործուղումներից և այլ տեղերից: Ինչո՞ւ պետք է կրճատում անենք մեր երեխաների հաշվին»:

Ի պատասխան Սարգսյանը բացատրեց, մանկապարտեզների վերանորոգման համար բյուջեով հաստատել են 1 մլրդ 400 մլն-ի չափով գումարը. «Գիտեք, շինարարական աշխատանքը նախատեսում է նախագծանախահաշվային փաստաթղթեր: 2018 թվականի նոյեմբերին փոփոխություն էր տեղի ունեցել նախագծողների լիցենզավորման կարգում, այդ պատճառով միայն փետրվար-մարտ-ապրիլին նախագծանախահաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարեցինք»,- շեշտեց նա ու ավելացրեց, որ այս պահին 21 մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, իսկ շինարարական աշխատանքները կատարելու համար պետք է մրցույթ հայտարարվի:

Բանախոսը տեղեկացրեց նաև, որ մրցույթի արդյունքները հայտնի կլինեն դեկտեմբերին և միայն մյուս տարի գարնանը հնարավոր կլինի իրականացնել վերանորոգման աշխատանքները:

Նա նաև կարծիք հայտնեց, որ եթե այդ 91 մլն դրամը մնա այս հոդվածում, տարեվերջին այն համարվելու է որպես տնտեսում. «Ուստի որոշումը, որ հոդվածից արվի տեղափոխությունը, բացառապես հիմնավորված է այն հոդվածների վրա, որոնցով մենք նախատեսում ենք տարեվերջին տնտեսումներ: Հավաստիացնում եմ՝ որևէ մանկապարտեզի վերանորոգում չի տուժում այս կրճատման արդյունքում»,- եզրափակեց Սարգսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica