close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նո՞ր հասկացաք, որ ինստուտիցիոնալ կաթվածի հետ գործ ունեք. Արա Գասպարյան

Քաղաքական

9 Օգոստոսի 2019, 14:22
 Նո՞ր հասկացաք, որ ինստուտիցիոնալ կաթվածի հետ գործ ունեք. Արա Գասպարյան

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր անդամ Արա Գասպարյանի համար անհասկանալի է այն հանգամանքը, երբ երկրի ղեկավարը սահմանից 20-30 կմ հեռավորության վրա հայտարարում է հեղափոխության արտահանման մասին։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քաղաքական գործիչը նշեց, որ Արցախը մեր ռազմավարական թիկունքն է, ու ռազմավարական թիկունքում տարբեր տեսակի հեղափոխական գործընթացներն ուղղակի սպառնալիք են անվտանգությանը, հետևաբար` այդ հարցում պետք է շատ ուշադիր լինել։

Նրա համար հասկանալի չէ նաև հայտարարությունը, թե «հայակական բանակը պետք է լավագույն բանակի քսանյակի մեջ լինի։  Հստակեցնում է` տարբեր տեսակի հաշվարկներ կան, թե որ բանակներն են հզոր, բայց դրանք, հիմնականում, հիմնված են քանակական տվյալների վրա` բնակչության, պահեստազորի, զորակոչային ռեսուրսի թիվ և այլն։ Ըստ քաղաքական գործչի՝  մեր խնդիրը պետք է լինի ոչ թե ինչ-որ սանդղակում հայտնվելը, այլ բանակի մարտունակությունն իրապես բարձրացնելը։

Դառնալով վարչապետ Փաշինյանի` «ինստիտուտիցիոնալ կաթվածի» մասին հայտարարությունից` նշում է. «Կան մի շարք պետություններ, որ ակնհայտ է` տապալված են։ Դրանք են, օրինակ, Կոնգոն, Սոմալին, Եմենը, Աֆղանստանը և այլն։ Հիմա ի՞նչ, մենք պատկանում ենք այդ շարքի՞ն։ Ինչ-որ ինտիտուտներ, բնականաբար, իրենց գործառույթներն իրականցնում են սպասվածից, ակնկալվածից ավելի ցածր մակարդակով, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում ինստիտուտցիոնալ կաթված գոյություն ունի։ Պատկերացնո՞ւմ եք` հիբրիդային պատերազմի իրավիճակում գտնվող երկրում հայտարարություն է արվում, որ երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածի վիճակում, իսկ հակառակորդը շատ ուշադիր հետևում է դրան։ Իսկ ի՞նչ ենթադրություն  պետք է անեն Ադրբեջանում որոշում ընդունողները։ Իհարկե կան խնդիրներ կառավարման համակարգում, իհարկե նախկինում էլ է եղել այդ ամենը, բայց մերկապարանոց հայտարություններ անել, կարծում եմ, պետք չէ։ Եվ վերջապես, եթե դուք տարիուկես կամ տարուց ավելի իշխանության մեջ եք, ապա նո՞ր հասկացաք, որ ինստուտիցիոնալ կաթվածի հետ գործ ունեք։ Ինչո՞ւ դրա մասին չասացիք ինշխանությունը ստանձնելուց երկու-երեք ամիս հետո, ինչո՞ւ այն ժամանակ ախտորոշում չարեցիք։ Կամ ի՞նչ ծրագրեր իրականացրեցիք այս ընթացքում՝ այդ խնդիրները վերացնելու, հաղթահարելու համար, մի օրենք ընդունե՞լ եք։ Մի կողմից ունենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի դանդաղում, մյուս կողմից Ադրբեջանի հեռտորաբանության ագրեսիվացում կա, մենք էլ հայտարարում ենք, որ երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածի մեջ։ Սա կարծում եմ, շատ վտանգավոր միտում ու թեզ է»- շեշտեց պարոն Գասպարյանը։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica