close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չէի ցանկանա` Փաշինյանի` Ստեփանակերտում ունեցած ելույթը հերթական ամբոխահաճո երևույթը լիներ. Արա Հակոբյան

Քաղաքական

9 Օգոստոսի 2019, 14:15
 Չէի ցանկանա` Փաշինյանի` Ստեփանակերտում ունեցած ելույթը հերթական ամբոխահաճո երևույթը լիներ. Արա Հակոբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր-անդամ Արա Հակոբյանն այն տեսակետին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում ունեցած ելույթը մեգածրագիր էր, որ արտահայտում էր վարչապետի տեսլականը` Հայաստանի առաջիկա 30 տարիների ծրագրերի վերաբերյալ։ Բանախոսի գնահատմամբ` առաջին  անգամ էր, որ վարչապետն իր ելույթներում այդքան շատ թիվ էր ներկայացնում։

Ըստ Հակոբյանի` երեսուն տարվա կտրվածքով թիվ ներկայացնելը ապահով բան է, քանի որ, եթե դա չես հիմնավորում ենթածրագրերով, ժամանակացույցերով ու հանգրվանային արդյունքներով, ապա նախապես հրապարակված թվերի չիրականացման պատասխանը քեզանից դուրս կլինի։ Թեև վարչապետն ասաց` հետագայում լինելու են ծրագրեր,- նշեց քաղաքական գործիչը, բայց մինչև այս պահն այդ թվերն հիմնավորող որևէ հայտարարություն չի եղել։

Դառնալով Փաշինյանի` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը` քաղաքական գործիչն ընդգծեց, որ Հայաստանն Արցախի Հանրապետությունն է՝ Հայաստանի Հանրապետության հետ միասին։ Նաև հույս հայտնեց, որ ապագայում Հայաստանն իր կենսատարածքով ավելի ընդգրկուն կլինի։

«Միացում, մեր կարծիքով, արդեն եղել է, ու մենք այժմ այդ միացումը պետք է վերածենք փաստացի արդյունքի։ Այսինքն` բանակցային սեղանին պետք է փոխվեն այն դրույթները, որոնք կոչվում են «Մադրիդյան», որովհետև այդ դրույթների առկայության պայմաններում չի ստացվում` Արցախը Հայաստան է ու վերջ։ Հարց է նաև` վարչապետն ի՞նչ նկատի ունի, երբ ասում է Արցախ։ Եթե նկատի ունի Լեռնային Ղարաբաղ, ապա մենք, Արցախ ասելով, հասկանում ենք բոլոր այն տարածքները, հայրենիքի այն հատվածները, որ Արցախի Սահամանդրությամբ են դիտարկվում որպես Արցախի տարածք»,- մեկնաբանեց նա։

Պարոն Հակոբյանի համար անհասկանալի է նաև Նիկոլ Փաշինյանի երկու տարբեր հայտարարությունների տրամաբանությունը։ Բացատրում է` մի կողմից Փաշինյանն ասում է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախը բանակցությունների ընթացքում, մյուս կողմից ասում է, որ Հայաստանը երաշխավորն է Արցախի ընտրությունների. «Հիմա` Հայաստանն ի՞նչ դիրք ունի Արցախի ընտրություններում, իր երաշխավորությունն ի՞նչ մեխանիզմներով է իրականացնում։ Ու արդյոք սա չի նշանակում, որ որոշակիորեն շեղում է մինչև այդ Փաշինյանի  հայտնած մոտեցումների»։

Կուսակցության համահիմնադիրը մտահոգություն է հայտնում նաև նախարարությունների փակման կամ միավորման մասով։ Ընդգծում` այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, գյուղատնտեսությունը, որ մեր պետության շարժիչ ուժերից է, լուրջ անկում է ունեցել` մոտ 150 մլն դոլարի պակաս արտադրանք։ «Արդյո՞ք դա կապ չունի այն հանգամանքի հետ, որ գյուղատնտեսության նախարարությունը միացվեց այլ նախարարության։ Ունենք Սփյուռքի հանձնակատար, բայց դա արդյո՞ք նա կարող է կատարել մեկ ամբողջական նախարարության գործառույթ։ Արդյոքները շատ-շատ են։ Ես չէի ցանկանա, որ Փաշինյանի այս ելույթը հերթական ամբոխահաճո երևույթը լիներ։ Կցանկանայի`այն ունենար գործնական հետևանքներ, որ ներկայանելի կլիներ հանրությանը»,- ամփոփեց Արա Հակոբյանը։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica