close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մատաղիսում տրվեց Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի մեկնարկը

Արցախ

9 Օգոստոսի 2019, 12:50
 Մատաղիսում տրվեց Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի մեկնարկը

Մատաղիսում տրվել է ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մեկնարկը, որն իրականություն է դառնալու օտարերկրյա ներդրողների միջոցներով, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի առաջարկով: Այնտեղ կկառուցվի Թարթառի աջափնյա ջրանցքը, որը կանոնավոր ոռոգովի կդարձնի շուրջ 10 հազար հեկտար հողատարածք:

‹‹Արցախպրես››-ի թղթակցի հետ զրույցում ‹‹Արցախ ՀԷԿ›› ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվելու են 2 խոշոր և 2 փոքր ջրամբարներ և 5 հիդրոէլեկտրակայաններ՝ ընդհանուր առմամբ 200 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:

‹‹Ջրանցքը կհասնի Թարթառի աջափնյա հատված՝ ոռոգելով ավելի քան 10000 հա սեփականաշնորհված հողատարածք Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Մեր ամենամեծ հողային ռեսուրսները, որտեղ տեղումների քանակը տարեկան շատ քիչ է և որը կարող է շատ մեծ արդյունք տալ, հենց այդ հողատարածքներն են, որտեղ նախատեսվում է զարգացնել այգեգործությունը:
 
Եթե ընդհանուր առմամբ առաջիկա 5-7 տարիներին մեզ հաջողվի 10000 հա նոր այգի տնկել, ապա այն թույլ կտա համախառն մրգի արտադրանքը հասցնել ավելի քան 200.000 տոննայի, որն էլ իր հերթին տասնյակ վերամշակող գործարանների ստեղծման շարժառիթ է հանդիսանալու: Առանց այս նախագծի դա թերևս անհնարին կլիներ››,- նշել է Ա. Հարությունյանը:
 
 
Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում միայն էներգետիկ ոլորտում կստեղծվի ավելի քան 150 նոր աշխատատեղ:
 
Անդրադառնալով նախագծի քաղաքական կողմին՝ Ա. Հարությունյանն ասել է, որ տարիներ ի վեր Արցախի իշխանությունները թե՛ հրապարակավ և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ Սարսանգի ջրերը համատեղ օգտագործելու առաջարկով, քանի որ նախկին ջրանցքի մի ամբողջական հատված ներկայումս գտնվում է ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքներում: Առաջարկը, սակայն, մշտապես մերժվել է: Նախագծի իրականացմամբ, ըստ Ա. Հարությունյանի, խնդիրը ստանալու է վերջնական լուծում, և հարցի շուրջ Բաքվի իշխանությունների հետ այլևս քննարկման խնդիր չի լինելու:
 
 
Իսկ ներդրող՝ «Մ.Էներգո-Լ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Մամունցն ասել է, որ հողատարածքները ոռոգովի դարձնելը իրականություն կդառնա երկուս ու կես տարի հետո, իսկ համալիր ծրագրի իրագործումը կտևի 4 տարի:
 
‹‹Այս պահին մասնագետներն ուսումնասիրում են ջրանցքի կառուցման հնարավորությունները: Ռելիեֆային որոշակի դժվարություններ կան, քանի որ ջուրը պետք է անցնի սարերի միջով: Ներկայումս իրականացվում են նախագծային աշխատանքներ››,- նշել է Ա. Մամունցը:
 

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա նոյեմբերի 13-ին Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Եվրոպա կատարած այցի ընթացքում ներդրողների հետ ինտենսիվ քննարկումներից հետո պլանավորվել է իրականացնել ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica