close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զրղզստանում ձերբակալել են Աթամբաևի մոտ 40 կողմնակցի

Աշխարհ

9 Օգոստոսի 2019, 12:32
 Զրղզստանում ձերբակալել են Աթամբաևի մոտ 40 կողմնակցի

Ղրղզստանի ոստիկանության աշխատակիցները Բիշքեկում անկարգությունների ընթացքում ձերբակալել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մոտ 40 կողմնակիցների,հայտնում է РИА Новости-ն` երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Գրեթե 40 ցուցարար է ձերբակալվել: Ներկայում աշխատանքներ են տարվում անկարգություններ հրահրողներին հայտնաբերելու ուղղությամբ»:

ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ անցյալ գիշեր տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է շուրջ 1500 մարդ։ Վերջիններս վնասել են խանութների ցուցափեղկերը, այրել աղբամանները, ինչպես նաև կոտրել խախտումների համար նախատեսված տեսախցիկները։ 

«Կողոպուտների դեպքեր չեն արձանագրվել»,-հայտնել են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:

Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica