close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2019
+22°
+23°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2019
USD1476.76
GBP1608.06
EUR1526.20
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա Դոնալդ Թրամփը նրանց «զանգին է սպասում». պետդեպարտապենտ

Աշխարհ

9 Օգոստոսի 2019, 11:51
 Եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել ԱՄՆ-ի հետ, ապա Դոնալդ Թրամփը նրանց «զանգին է սպասում». պետդեպարտապենտ

Եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել Միացյալ Նահանգների հետ, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց «զանգին է սպասում»: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, հայտնում է РИА Новости-ն:

«Մեր պահանջն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Հասան Ռոհանիին այն է, որ նրանք մանրակրկտորեն մտածեն այն մասին` ինչպես են ահաբեկում տարածաշրջանը, և դադարեցնեն դա: Եթե նրանք ցանկանում են խոսել այն մասին, թե ինչպես կարող են որպես նորմալ երկիր իրենց պահել և ինչպես կարող են ազատվել պատժամիջոցներից, նրանք լավ գիտեն՝ ում պետք է այդ հարցով զանգահարել: Դա նախագահ Թրամփն է, և նա սպասում է նրանց զանգին»,- ասել է Օրտագուսը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության, Իրանի հետ պատերազմը կլիներ «բոլոր պատերազմների մայրը»: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica