close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Քաղաքական

9 Օգոստոսի 2019, 10:10
 Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստին հայկական կողմից մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: 

Նիստը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նախատեսվում է Հայաստանի վարչապետի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ, նախատեսվում է նաեւ հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:  

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica