close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների մոտ խոշոր հրդեհ է բռնկվել

Հասարակություն

8 Օգոստոսի 2019, 20:39
  Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների մոտ խոշոր հրդեհ է բռնկվել

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ, հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ:

Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների մոտ առաջացած խոշոր հրդեհի դեմ, իսկ Աբովյանի հրշեջներն էլ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող տարածքում են աշխատանքներ կատարում կրակի տարածման դեմ։

Շնորհիվ հրշեջների՝ կրակի տարածումն այլ օջախներ կանխվել է։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 2-3 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել են հրդեհի վայր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ նշանակելուց հետո:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica