close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը Բուլղարիային բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորների ղարաբաղյան այցի կապակցությամբ

Քաղաքական

8 Օգոստոսի 2019, 20:27
 Ադրբեջանը Բուլղարիային բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորների ղարաբաղյան այցի կապակցությամբ

Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Իորդան Ապոստոլովի՝ օգոստոսի 6-7-ը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի,  Սիմեոնովը, որը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում». նրան արգելված է մուտք գործել Ադրբեջան:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ապոստոլովի համար նույնպես Լեռնային Ղարաբաղ այցը նման հետևանքների կարող է հանգեցնել:

Օգոստոսի 7-ին բուլղարացի պատգամավորները Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ, խոսել  Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն են հայտնել «աջակցել եղբայրական հայ ազգին իրենց բոլոր նախաձեռնություններում:

Անկախության երթ՝ Երևանում
21 Սեպտեմբերի 2019, 19:41 Անկախության երթ՝ Երևանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica