close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հանձնվել է իրավապահներին

Աշխարհ

8 Օգոստոսի 2019, 18:10
 Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հանձնվել է իրավապահներին

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը  ձերբակալվել է, տեղեկացնում է РИА НОВОСТИ-ն:

«Երկար բանակցություններից հետո նա որոշեց հանձնվել, նրան տեղափոխել են Բիշքեկ», - տեղեկացրել է աղբյուրի զրուցակիցը:

Տեղեկացրել էինք՝ ուժայինները Կոյ-Տաշ գյուղում նրա նստավայրը գրոհելու եւս մեկ փորձ են ձեռնարկել: Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատի մեքենան  սկսել է հարվածել դարպասներին, իսկ նստավայրի մոտ հրաձգություն է լսվել:

Վերջին տեղեկությունների համաձայն, գործողության ընթացքում զոհվել է հատուկ նշանակության ջոկատի մեկ զինծառայող, վիրավորվել է 80 մարդ: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica