close
Եղանակը Երևանում
22 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Օգս 2019
USD1475.94
GBP1576.98
EUR1528.10
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է. Իշխան Սաղաթելյան

Հարցազրույց

8 Օգոստոսի 2019, 14:44
 Կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է. Իշխան Սաղաթելյան

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու դեպքում , նախևառաջ ,պետք է վերացնել սուպերվարչապետական ինստիտուտը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 6-ին, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և տեղեկացրել, որ պատրաստվում են ձևավորել հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որի կազմավորումը նախատեսվում է մինչեւ 2020 թվականի փետրվարը:

‹‹Չգիտեմ, թե ինչ են պատրաստվում փոխել, բայց Արդարադատության նախարարության մոտ կարծես թե բնավորություն է՝ ինչ-որ բան են անում, հետո հայտարարում, որ արել են՝ առանց մասսայական քննարկման››,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

Հարցին, հնարավո՞ր է այս փոփոխությունների նպատակը նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալն է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց.

«Չեմ բացառում, բայց, քանի որ չգիտեմ՝ ինչի փոփոխությունների մասին է խոսքը, իրենք էլ չեն ասել, հստակ չեմ կարող պատասխանել»:

Սաղաթելյանը նշեց, որ եթե իշխանություններն ուզում են վերադարձնել նախագահական համակարգը, ապա ՀՅԴ-ն դրան ամբողջությամբ դեմ է, որովհետև գտնում է՝ կառավարման ճիշտ տարբերակը խորհրդարանական համակարգն է, և իրենք 25-30 տարի պայքարել են դրա համար:

«Իսկ, եթե ուզում են վերադառնալ հնին, մենք պայքարելու ենք դրա դեմ: Մյուս մտադրություններին կարձագանքենք, երբ իմանանք ինչ փոփոխություններ են նախատեսում: Ամեն դեպքում մենք անտարբեր չենք լինելու, ակտիվ մասնակցություն ենք ունենալու այդ պրոցեսին, որովհետև դա մեզ համար շատ կարևոր է:

Սահմանադրությունը խաղալիք չէ, որ իրենց անձնական շահերը բավարարելու համար որ հոդվածը ձեռք չի տալիս փոխեն, դա մեզ համար անընդունելի է»,-նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հեղինակ` Սոնա Գեւորգյան

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica