close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2019
+10°
+17°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2019
USD1476.32
GBP1618.26
EUR1531.95
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասկածելի համագումարները վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Տարածաշրջան

8 Օգոստոսի 2019, 13:15
 Կասկածելի համագումարները վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը.  Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին դատապարտել է Բահրեյնի իշխանությունների հակաիրանական հերթական գործողությունները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով հոկտեմբերի 21-22-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում նախատեսված ավիացիայի եւ ծովային անտանգության վերաբերյալ համագումարին, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը, դատապարտելով նման կասծկածելի, սադրիչ համագումարների անցկացումը, ինչպես նաեւ՝ Բահրեյնի ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը եւ դրանում Իրանին հասցեագրված անհիմն մեղադրանքներին, նշել է, որ նման կասկածելի համագումարները վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը եւ հող են պատարստում տարածաշրջանի գործերին արտատարածաշրջանային ուժերի եւ սիոնիստական վարչակազմի միջամտության համար:

«Տարածաշրջանի երկրների անվտանգությունը կապակցված է միմյանց, եւ հնարաւոր չէ սեփական անվտանգությունը կառուցել մյուսների անվտանգությունը վտանգելու հաշվին: Ակնկալում ենք, որ տարածաշրջանի երկրները, հեռատեսություն ցուցաբերելով, կկանխեն արտատարածաշրջանային ուժերի սադրիչ ներկայությունը տարածաշրջանում»,- ասել է Մուսավին:

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
21 Հոկտեմբերի 2019, 21:06 Ձերբակալվել է Արսեն Բաբայանը
Գույժ
21 Հոկտեմբերի 2019, 17:03 Գույժ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica