close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2019
+7°
+18°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2019
USD1475.99
GBP1611.79
EUR1528.92
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կենաց-մահու պայքար․ ՍԴ-ի շուրջ նոր ինտրիգներ են. «Ժողովուրդ»

Իրավունք

8 Օգոստոսի 2019, 11:13
 Կենաց-մահու պայքար․ ՍԴ-ի շուրջ նոր ինտրիգներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձ, կարծես թե, այլեւս չի լինում: Համենայնդեպս, նախկին ինտենսիվությունը նկատելի չէ: Եվ որքան էլ իշխանությունների կողմից բարձրաձայնվող ՍԴ-ի ճգնաժամի մասին խոսակցությունները դադարել են, սակայն Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, կարծես թե, շարունակում են տեսնել ճգնաժամ Սահմանադրական դատարանում:

Մասնավորապես, նախկին զինդատախազ եւ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է, թե այս պահին ՍԴ-ի շուրջ «զինադադար» է, եւ «պատերազմը» կարող է ամեն վայրկյան սկսել: Գագիկ Ջհանգիրյանի այս խոսքերը բազմաթիվ հարցեր են առաջացնում. ի՞նչ պատերազմի, հետեւաբար նաեւ ի՞նչ զինադադարի մասին է խոսքը: Այնպիսի տպավորություն է, թե կենաց-մահու պայքար է այդ կառույցի համար: Եւ գլխավոր հարցը մնում է հետեւյալը. ո՞ւմ համար է այդքան կարեւոր Սահմանադրական դատարանում փոփոխութուններ անելը՝ Հայ ազգային կոնգրեսի՞, անձամբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ ներկայիս բարձրագույն իշխանության:

Համենայնդեպս, մինչեւ հիմա իշխանությունը համագործակցում է ՍԴ-ի հետ, եւ այդ կառույցն էլ մինչեւ Վահե Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնում ընտրվելը աշխատում էր, որոշումներ էր կայացնում: Բայց հիմա, կարծես թե, լարվածություն է հրահրվում այդ կառույցի շուրջ»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica