close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Disney-ը կնկարահանի «Տանը միայնակ» ֆիլմի ռեմեյք տարբերակը

Խճանկար

8 Օգոստոսի 2019, 11:04
 Disney-ը կնկարահանի «Տանը միայնակ» ֆիլմի ռեմեյք տարբերակը

Գրեթե 30 տարի անց Disney  հայտնի ֆիլմընկերությունը մտադիր է կրկին նկարահանել սուրբծննդյան լեգենդար կոմեդիան՝ «Տանը միայնակ» ֆիլմը, հայտնում է Esquire-ը` վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Բոբ Այգերի հայտարարությունը: 

Ծրագրի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Հավելվում է նաև, որ ընկերությունը մտադիր է վերաթողարկել նաև «Գիշերը թանգարանում» եռերգությունը, «Թուլամորթի օրագիրը» և «Մեծածախով ավելի էժան է» ֆիլմերը: Այգերի խոսքով՝ ֆիլմերը «կվերաիմաստավորվեն» նոր սերնդի համար, սակայն չի հստակեցրել, թե  երբ կսկսվեն նկարահանումները:

Բոլոր այդ ֆիլմերը կներառվեն Disney+ նոր սթրիմինգային հարթակում, որի թողարկումը նախատեսված է այս տարվա նոյեմբերին: Օգտատերերի համար ամսական բաժանորդագրությունը կարժենա 7 դոլար, իսկ ընկերության 3 տարբերակների (Disney+, Hulu և ESPN+) բաժանորդագրությունը՝ 13 դոլար:

Ավելի վաղ Disney-ը թողարկել էր «Առյուծ արքան», «Դամբո», «Մոխրոտիկը», «Ջունգլիների գիրքը» և «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմերի ռեմեյքները: Հաջորդ տարի կթողարկվեն «Մուլան» և «Ջրահարսը»  ֆիլմերի ռեմեյքները:    

 

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
Ներդրումներ (մաս 13)
20 Սեպտեմբերի 2019, 17:23 Ներդրումներ (մաս 13)
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica