close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+1°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օգոստոսի 7-8-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրավունք

8 Օգոստոսի 2019, 10:38
 Օգոստոսի 7-8-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված. օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 9-ական, խարդախության ու ծեծի 7-ական, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման 6-ական, սպանության սպառնալիքի 4, գույքի դիտավորությամբ վնասման 2, յուրացման կամ վատնման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու ու թմրանյութի իրացման 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica