close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+23°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՎՏԲ Հայաստան բանկին» ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս են պատճառել․ ներկայիս տնօրենը մեղադրում է նախկին տնօրենին

Իրավունք

7 Օգոստոսի 2019, 23:54
 «ՎՏԲ Հայաստան բանկին» ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս են պատճառել․ ներկայիս տնօրենը մեղադրում է նախկին տնօրենին

Օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և հայտնել, որ ՌԴ քաղաքացի Յուրի Գուսևը, 2012-2018 թվականների ընթացքում հանդիսանալով «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ, օգտագործել է իր իրավասությունները՝ բանկի շահերին հակառակ, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Իվան Տելեգինը ոստիկաններին հայտնել է, որ Յուրի Գուսևը բարձր վարձավճարներով վարձակալել է տարածքներ, որոշ տարածքների շնորհել VIP կարգավիճակ և այդ ամենի հետևանքով բանկին պատճառել է խոշոր՝ 2 մլրդ 105 մլն դրամի վնաս։Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica