close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2019
+21°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2019
USD1476.57
GBP1602.53
EUR1524.89
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրանցքի մաքրման պայմանագիրը ստորագրվել է հանրապետությում չգտնվող անձի հետ. դատախազություն

Իրավունք

7 Օգոստոսի 2019, 16:41
 Ջրանցքի մաքրման պայմանագիրը ստորագրվել է հանրապետությում չգտնվող անձի հետ. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից  ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված` «Ջրառ» ՓԲ ընկերությունում իրականացրած հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարված ուսումնասիրությամբ  պարզվել է, որ պետական բաժնեմասով «Սևան-Հրազդան-Ջրառ ՓԲ ընկերության («Ջրառ» ՓԲԸ-ն հանդիսանում է նշված ընկերության իրավահաջորդը)` պատասխանատու կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի և ֆիզիկական անձի միջև 2017թ. մարտի 3-ին կնքվել է աշխատանքային պայմանագիրը, հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Դրանով հանձնարարվել է ֆիզիկական անձին մինչև 2017թ. ապրիլի 15-ը կատարել ջրանցքի մաքրման և նորոգման աշխատանքներ: Մինչդեռ, ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն` նշված ֆիզիկական անձը ՀՀ Զվարթնոց սահմանային անցակետով 2017թ. հունվարի 4-ին մեկնել է հանրապետությունից և վերադարձել 2017թ. մարտի 20-ին՝ Բագրատաշեն սահմանային անցակետով:

Այսինքն, 03.03.2017թ. նշված անձը ՀՀ տարածքում չի գտնվել և չէր կարող նշված օրը պայմանագիր կնքել ու ստորագրել, ինչպես նաև չէր կարող 03.03.2017թ.-ից մինչև 20.03.2017թ. կատարել պայմանագրով սահմանված աշխատանքները, ինչը վկայում է, որ 03.03.2017թ. կնքված պայմանագրի տվյալները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում:

Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ և ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննությամբ արձանագրված խախտումների և բացթողումների վերացման, հետագայում դրանց բացառման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար հաղորդում է ներկայացվել ՀՀ ջրային կոմիտեի նախագահին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica