close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2019
USD1476.95
GBP1614.03
EUR1527.60
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտում տեղի ունեցավ Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը

Արցախ

6 Օգոստոսի 2019, 22:14
 Ստեփանակերտում տեղի ունեցավ Համահայկական խաղերի հանդիսավոր բացումը

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մեկնարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեւելու է 3 ժամ։

«Հանրապետական» ստադիոն են ժամանել 145 քաղաքների պատվիրակությունները: Մեծ պատվիրակությունով է ներկայացել Ռուսաստանը՝ 368 մարզիկ, ԱՄՆ-ը՝ 308 մարզիկ, Արցախը՝ 298 մարզիկ: Ամենահեռավոր պատվիրակությունը Ավստրիայից է՝ 86 մարզիկով: Ամենափոքր պատվիրակությունը Շվեդիան է՝ 1 մարզիկ: Ամենամեծ պատվիրակությունը Հայաստանն է առանձին քաղաքներով: Միայն Երեւանի թիմը շուրջ 400 մասնակից ունի, Շիրակի մարզը՝ 177, փոխանցում է news.am-ը:
 
Պատվիրակությունների շքերթը տեւելու է 1,5 ժամ, մասնակցելու է շուրջ 5000 մարզիկ 145 քաղաքից։ Խաղերի ջահը վառելու են օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանը եւ Համահայկական խաղերի համաշխարհային գործկոմի փոխնախագահ Ալբերտ Բոյաջյանը։
 
Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձեւ: Խաղարկվելու է 105 մեդալային հավաքածու: Համահայկական խաղերը սպասարկելու է 406 մրցավար՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից եւ Ղազախստանից: Գլխավոր մրցավարը սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական մրցավար Դերենիկ Գաբրիելյանն է: 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica