close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում քաղաքացու պայուսակից հեռախոսներ գողացած գրպանահատը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Իրավունք

6 Օգոստոսի 2019, 15:55
 Երևանում քաղաքացու պայուսակից հեռախոսներ գողացած գրպանահատը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Օգոստոսի 4-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված զբոսայգու մոտ ինչ-որ մեկը մի աղջկա պայուսակից գողացել է բջջային հեռախոսներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հանցագործությունը մեկ օր անց բացահայտել են: 

Ոստիկաններն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 5-ին Մաշտոցի պողոտայից գրպանահատությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Մարտունիի 37-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:  Անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica